«Ընդդիմությունը շանս ուներ հասնելու իշխանափոխության»,- այսօր «Վարկած» ակումբում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Հիմա նրանք մասնակցում են ընտրություններին, ասում են, որ այն կարող է փոխհատուցել իրենց պասիվությունը նախորդ ընտրություններում, բայց դա այդպես չէ: Քաղաքում իշխանությունը վերցնելը իշխանափոխության չի կարող բերել, այն կբերի երկիշխանության հաստատման, որը չափազանց վտանգավոր է երկրի համար, պետությունը կարող է կանգնել աղետի առաջ: Երկիշխանությունը՝ դա իշխանական համակարգի զսպումների հակակշիռ չէ, դա սուր քաոսի վերածվելու սպառնացող պայքար է իշխանության բեւեռների միջեւ: Ժամանակին այդ պայքարը բերեց հոկտեմբերի 27-ի: Հիմա ասել, թե մենք ուզում ենք կիսել իշխանությունը, անիմաստ է, որովհետեւ այդ իշխանությունը անդունդի եզրին է: Սերժ Սարգսյանը շախմատ էր նախատեսել, բայց մոռացել էր, որ այդ ֆիգուրներն անշունչ են, իսկ քաղաքական գործիչները` մարդիկ: Րաֆֆին կարող է գնալ Մոսկվա, Ծառուկյանը` Բրյուսել. Սերժ Սարգսյանի պարտիան խառնվել է իրար… »,- մեկնաբանեց քաղաքագետը:
Ըստ նրա` այժմ ընդդիմությունը շատ է հետ մնացել բողոքավոր ընտրազանգվածի ակնկալիքներից:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև