Արտագաղթը, կոռուպցիան, ժողովրդի կեղեքումը օլիգարխիկ անպատժելի կլանի կողմից, պետության ունեցվածքի, ընդերքի գայլային թալանը … ցավոք, անվերջ է այս շարանը: Սակայն, իմ խորին համոզմամբ, ռեժիմի հասցրած ամենամեծ վնասը ազգի բարոյազրկումն է: Երևույթի ակնառու ապացույցն է համալսարանականների երկու տեսակի գոյությունը` «ախալքալաքցիների» և երկրի ճակատագրով անհանգստացող, ռեժիմի դեմ ելույթ ունեցող ուսանողության: Գաղտնիք չէ, որ երեխան ինչ տեսնում է, այն էլ սովորում է:
«Ախալքալաքցիների» համար օրինակ են ծառայում, գործնական դասեր են տալիս ամենաբարձր ամբիոններից հայտարարելով՝ «հայը 150 000 դրամ աշխատավարձով չի ուզում աշխատել»: Սեփական օրինակով ցույց տալով, որ կարելի է ընտրությունները կեղծել, գողանալ ոչ միայն ժողովրդի ունեցվածքը, այլ նաև նրա ձայնը:
Կարելի է աստվածամոր ավետարանի վրա սուտ երդում տալ: Սարսափելի է` կարելի է նստել համայն հայության հույսի` կաթողիկոսի սուրբ աթոռին և օրհնել կեղծիքը … չեմ շարունակում, սիրտս պայթում է: Սա հայի գենը սպանելու նոր եղանակ է:
Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ ռամիկը իշխան է դառնում: Հարազատներս` իմ սուրբ ժողովուրդ, փակիր աչքերդ, մի լսիր այս ավազակներին, պահպանիր խիղճդ` ՀԱՅԻ խիղճն ու հոգին: Սրանք կկորչեն կգնան, իսկ մենք կմնանք: Մեր սուրբ հողը սրանց կողքին մեզ համար ծնել է նաև Րաֆֆի: Նա է, որ ճակատագրի բերումով ծնվելով օտար ափերում` իր նախնիների արյան կանչով եկել է մեզ օգնության: Րաֆֆին է , որ ամբողջությամբ կրում է մեր ազգի լավագույն գեները. սատարենք նրան, նմանվենք նրան, կանգնենք նրա կողքին, որ չսպանեն մեր ազգը, չկործանեն մեր երկիրը:
Կարդացեք նաև
Վարդան Վարդանյան
Լոռու մարզ, Գուգարք