Այսօր «Վարկած» ակումբում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը խոսելով իր գործով դատավարության մասին, նշեց, որ այդ գործով տուժողն իրականում ինքն է, որովհետեւ պաշարվել է իր գրասենյակը, կազմակերպվել է սադրանք, որի արդյունքում կեղծ մատնություն է ներկայացվել: Հովհաննիսյանի մեկնաբանմամբ` «Պարզից էլ պարզ է, որ այդ ամենը կապված է միասնական շտաբի հետ: Նորանկախ Հայաստանի պատմության միակ փորձը, որ հաջողվել է ընդդիմադիր ուժերին համախմբել, դա իմ գործն էր, որը կապված է իմ անվան հետ: Այսօր շատ է խոսվում, որ միասնական շտաբի աշխատանքներն արդյունավետ չեն եղել, բայց դա այդպես չէ: Ասեք այլ օրինակ, երբ ընտրարշավի ժամանակ այդքան միասնաբար գործեին պառլամենտի ազդեցիկ ուժերը: Իմիջիայլոց, ամսի տասնութին միասնական շտաբը որոշում էր կայացրել, որի տակ էլ տորագրել են ընդդիմադիր ուժերը, այն մասին, որ փորձել են խոչնդոտել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կանանց կողմից»:
Հովհաննիսյանն ասաց, որ ինքն իբրեւ քաղհալածյալ շնորհակալություն է հայտնում ԱՄՆ պետդեպարտամենտին զեկույցի համար, այն առումով, որ դատարանները կեղծում են:
Անդրադառնալով իր կողմից մանդատը վայր դնելու փաստին, Հովհաննիսյանը նշեց`
«Ես հրաժարվեցի մանդատից, որովհետեւ գիտեի, որ դատախազ Աղվան Հովսեփյանը պիտի գա ու ինքն ինձ զրկի մանդատից՝ շինծու թղթերի հիման վրա»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ