Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Գրիգորյանը դուրս է գալիս ԺՈՒԿ-ից

Ապրիլ 22,2013 13:41

Ես՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ, Վարդան Գրիգորյանս, լինելով կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, 2008թ. օգոստոսի 1-ից, կուսակցության վարչության որոշմամբ՝ ի թիվս այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների, անդամագրվել ու ծնունդ ենք տվել Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքին:

2008թ. Կեղծված ՀՀ Նախագահական հետընտրական հետագա տարիներին՝ անմնացորդ նվիրումով, մասնակցել ենք քաղաքական ողջ գործընթացներին՝ նպատակ ունենալով վերականգնելու արդարությունը, ենթարկվել հետապնդումների ու հալածանքների, սակայն չենք ընկրկել:

Այսօր, սակայն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքս չեմ ընդունում կուսակցության որդեգրած նորովի քայլերն ու գործունեությունը, որը շատերին տանում է անորոշության ու կուսակցական նախատեսված ծրագրերից շեղման:

• Հաշվի առնելով անհամաձայնությունս մի շարք լրատվամիջոցներով՝ վերջերս, տարածված հայտարարությանը ՀԱԿ կուսակցությունների միավորման քաղխորհրդի գործելաոճի հետ.
• Կողմնակից լինելով քաղաքական սերնդափոխությանը և կուսակցությանը նոր շունչ հաղորդելուն
• Գիտակցելով, որ երկրում ստեղծված անառողջ մթնոլորտից դուրս գալու և օր առաջ Հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու, արդարության հաստատման ու իշխանությունը իր իրական տիրոջը՝ ժողովրդին, վերադարձնելու միակ ելքը քաղաքական դաշտում առկա առողջ ուժերի համախմբումն է ու բռունցքվելը.

Կայացրել եմ ծանր որոշում, վայր եմ դնում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահի պարտականություններս ու խնդրել եմ կասեցնել կուսակցական պատկանելիությունս ԺՈՒԿ-ին:
Սույն որոշմանս մասին դիմումը ներկայացրել եմ կուսակցության վարչությանը և խնդրում եմ այն ընդունել ի գիտություն և ի կատարումն:

Վարդան Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930