Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակաբաշխություն

Ապրիլ 22,2013 13:23

Ապրիլի 22-ին «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին արժանացան  ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը` “A Recurent Method for Constructing Irreducible Polynomials over Finite Fields” աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը` “QPSK mapped OFDM signal processing on Radar applications” աշխատանքի համար:

Մրցանակը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Գարիկ Մարգարյանի նախաձեռնությամբ սահմանել է անգլիական “Rinicom Ltd” կազմակերպությունը 1000 ԱՄՆ դոլլար մրցանակային ֆոնդով: Մրցանակային հանձնաժողովը, արժևորելով ներկայացված աշխատանքներից երկուսը, որոշեց մրցանակը բաշխել երկուսի միջեւ` յուրաքանչյուրին հանձնելով 500-ական ԱՄՆ դոլլար:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդանուր ժողովի ժամանակ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930