Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանն անդրադարձավ Վեդիի դաշնակցական տնօրենի միջադեպին:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդիի դպրոցի տնօրեն Արմեն Ալեքսանյանին կանչել են Արարատի մարզպետարան եւ համոզել, որ Երեւանի ավագանու ընտրություններում դաշնակցական տնօրենն իր կապերն օգտագործի հօգուտ Հանրապետական կուսակցության թեկնածուի:
Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ այնքան են արդեն լկտիացել, որ արդեն դաշնակցական տնօրենին են կանչում ու նման բան ասում:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ չե՞ք ուզում իրավապահ մարմիններին դիմել՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Արդեն հրապարակային ասվել է, մենք էլ ասել ենք, որ ոստիկանություն չեն կանչել, կանչել խնդրել են, թե կկարողանա՞ս քո բարեկամներին, հարազատներին ասես, որ Հանրապետականին ընտրեն: Դե դա հանրապետությունով մեկ արվում է: Եզակի դեպք չի: Ամբողջ հանրապետությունով մեկ իրենք այդ գործով են զբաղված»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այդ մե՞կ տնօրենն ունեք դաշնակցական, թե՞ էլի կան՝ Աղվան Վարդանյանը դժվարացավ պատասխանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ