«Իմ գործողություններում չի եղել որեւէ քայլ, որ օրինական դաշտից դուրս է եղել: Մինչեւ այժմ եղել եմ այդ ուղղությամբ խիստ բծախնդիր: Ոստիկանական գործողությունները ե՛ւ առավոտյան ե՛ւ երեկոյան միտում են ունեցել»,- նախքան հատուկ քննչական ծառայություն հարցաքննության մտնելը՝ լրագրողներին այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա պատմելով, ոստիկանները շատ հանգիստ իրավիճակում եկան եւ բռնություններ կիրառեցին իր հարազատների՝այդ թվում ութամյա դստեր նկատմամբ.«Իրենց գործողություններն ի սկզբանե, ոչ համաչափ են եղել, իսկ երեկոյան, իմ կարծիքով, ամենայն հավանականությամբ ինձ որպես թիրախ են ընտրած եղել: Որովհետեւ կադրերում էլ է պարզ երեւոմ՝ ես ոչ մի բան չէի անում, բռնությունները դեռեւս շարունակվում էին: Որեւէ խնդիր չունեմ հարցաքննությանը չմասնակցելու, հանգիստ ընդունել եմ քննիչի հրավերը՝ առանց անգամ ծանուցագրի, հեռախոսազանգով: Պատրաստ եմ նոր պարզաբանումներ տալ քննիչին, պատրաստ եմ հետագա բոլոր գործողություններին»:
Անդրադառնալով երիտասարդ ոստիկան Արթուր Ղազարյանին, որը, ըստ «Ժառանգության» կողմնակիցների, ապրիլի 9-ին բռնությունների կիրառման հարցում աչքի է ընկել, որովհետեւ երազում էր ՀՀ նախագահի թիկնապահ դառնալ, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Այդ երիտասարդի երազանքներով չեմ զբաղվել, ոստիկանության խնդիրն է: Կադրերում երեւում է, որ խոսքը գնում է ոչ թե վտանգավոր ցուցարարի, այլ հանգիստ վիճակում գտնվող քաղաքացու նկատմամբ բռնություն կիարառելու մասին»:
Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանին այսօր հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության են հրավիրել: Ու արդեն մոտ մեկ ժամ է նա իր փաստաբանի հետ ներսում է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ