Լրահոս
Օրվա լրահոսը

5 երեխայի մայրը կծել է իր 74-ամյա մոր ցուցամատը. Դատարանը նրան դատապարտել է 70 հազար դրամ տուգանքի

Ապրիլ 22,2013 13:10

Ապրիլի 17-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1977թ. ծնված Աննա Ռամազյանին

ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը») դատապարտել է 70 հազար դրամի տուգանքի եւ վճռել տուգանքի վճարումը տարաժամկետել 7 ամսով` Ա. Ռամազյանին պարտավորեցնելով ամեն ամիս որպես տուգանք 10 հազար դրամ վճարել: Դատարանն ապացուցված է համարել, որ Ա. Ռամազյանը 2013թ. հունվարի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի իր բնակարանում տուն ուշ վերադառնալու եւ ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել է իր մոր` 1939թ. ծնված Արաքսյա Ավետիսյանի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում Ա. Ռամազյանը ձեռքերով բռնել է մոր աջ ձեռքը եւ կծել ցուցամատը` վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ մարմնական վնաս: Մինչ դատաքննությունը սկսվելը Ա. Ռամազյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն է:

Տուժողը դատարանում հայտարարել է, որ դստեր հետ չի ցանկանում հաշտվել, ցանկանում է, որ վերջինս իր կատարածի համար ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ վարում է անբարո կյանք, ուշ ժամի հարբած վերադառնում է տուն եւ չի զբաղվում երեխաների խնամքով:

Դատարանը Աննա Ռամազյանի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա կատարածի համար զղջացել է, նախկինում դատված չէ, խնամքին ունի 5 անչափահաս երեխա:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930