Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպը ճիշտ էր

Ապրիլ 22,2013 12:56

Կարելի է, իհարկե, բանի տեղ չդնել ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանուm մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Կարելի է ասել, Պետդեպը պոլիտբյուրո չէ, կարելի է նաեւ 1960-ի խորհրդային քարոզչության ոճով հակադարձել՝ «իսկ ձեր մոտ նեգրերին են ճնշում»: Բայց այդ ամենը թույլ սփոփaնք է. այն երկիրը, որը քաղաքական եւ տնտեսական առումով հասել է շատ ավելի մեծ հաջողությունների, քան մենք, իրավունք ունի ունենալու իր չափանիշները եւ հայտարարելու, թե որքանով ենք մենք համապատասխանում այն չափանիշներին: Դարձյալ կարող ենք ասել, որ մենք այդ չափանիշները չենք ընդուnում, որ մենք ունենք մեր «ուրույն», «ազգային» չափանիշները: Այդպես մտածողները կարող են հոդվածի շարունակությունը չկարդալ:

Մնացածների համար ասեմ, որ զեկույցի՝ Հայաստանին վերաբերվող մասը, իմ կարծիքով, բավականին օբյեկտիվ է` դատարանները անկախ չեն, բանտերը գերծանրաբեռնված են, կառավարության գործունեությունը թափանցիկ չէ՝ կա՞ որեւէ անկեղծ մարդ, որը դա կժխտի: Նույնը՝ լրատվամիջոցների ինքնագրաքննության ու Տիգրան Առաքելյանի մասին: Ինչո՞ւ այս տարվա ապրիլի 9-ին ոստիկանների հետ ընդhարվածներին տուգանեցին 50.000 դրամով, իսկ ՀԱԿ ակտիվիստին դատապարտեցին 6 տարի ազատազրկման: Դա վկայում է

ա/ իշխանությունների փոքրոգության մասին եւ

բ/ այն մասին, որ Տիգրանն իսկապես քաղբանտարկյալ է:

Սակայն դառնանք զեկույցի առավել վիճահարույց կետին: «Քաղաքացիական ազատությունները» բաժնում, ի թիվս այլ հարցերի, զեկույցի հեղինակներն անդրադառնում են խոսքի ազատությանը և նշում՝ Հայաստանի կառավարությունը 2012թ-ի ընթացքում միշտ չէ, որ երաշխավորել է խոսքի ազատությունը և, որպես հիմնարար այդ իրավունքի խախտման օրինակ՝ նշում Գյումրի և Վանաձոր քաղաքներում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նախաձեռնության տապալումը: «Ապրիլի 12-ին չեղյալ հայտարարվեց ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, որը պետք է անցկացվեր Գյումրի քաղաքում: Կազմակերպիչները նման որոշում կայացրին, երբ մի խումբ ցուցարարներ շրջափակեցին փառատոնի անցկացման վայրը: Ցուցարարները վիժեցրին նաև Վանաձոր քաղաքում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակում այդ փառատոնն անցկացնելու փորձը: Նրանք ձվեր և քարեր նետեցին գրասենյակի վրա, կոտրեցին մի քանի պատուհանների ապակի: Իշխանությունները հրաժարվեցին քրեական գործեր հարուցել վանդալության այդ փաստի առնչությամբ»,- ասված է զեկույցում (մեջբերում եմ ըստ tert.am-ի):

Այդ ձեւով ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու գաղափարն ինձ ամենեւին դուր չի գալիս՝ զուգահեռաբար պետք է անցկացվեր հայկական ֆիլմերի փառատոն Ադրբեջանում: Ավելին՝ ինձ թվում է, որ անցած տարի այդ միջոցառման կազմակերպիչների նպատակը հենց նման զեկույցում հայտնվելն էր: Բայց այն, որ ես կամ հազարավոր այլ հայեր չենք հավանում այդպիսի փառատոնը, ամենեւին չի նշանակում, որ այն Գյումրիում եւ Վանաձորում պետք էր տապալել: Կարելի է խոսել, գրել դրա դեմ, կարելի է լուռ, դատապարտող պաստառով կանգնել «դեպքի վայրում», բայց միջոցառումը խափանելը (հավանաբար, սեփական անսահման հայրենասիրությունը ցույց տալու համար) սխալ է եւ անօրինական: Դա իսկապես ոտնձգություն էր խոսքի ազատության նկատմամբ, եւ պետությունը պետք է ապահովեր մեր համաքաղաքացիների այս՝ թեկուզ անընդունելի, թեկուզ տարաշխարհիկ դրսեւորումը: Այնպես որ այս հարցում նույնպես Պետդեպի քննադատությունը տեղին է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հարցը տապալելը չի, այլ ոստիկանության մերժումը՝ խուլիգանական արարքները հետաքննել: Ես էլ այդ փառատոնի մեծ ջատագով չեմ փոխադարձության բացակայության պատճառով, բայց իմ միակ դժգոհությունը կլիներ դրան չգնալը: Անշուշտ, ես կգնայի տեսնելու, թե Ադրբեջանցիները այս օրերին ինչ կինոներ են նկարում:

    Պետք է մի քիչ բաց միտք ունենալ:

    • Արմեն says:

      Իմ միտքը այդքան բաց չէ համաձայն ձեր մոտեցման, սակայն ձեզ կուզեյի հուշել: Ֆիլմեր
      դիտեք համացանցով, լեզուն խնդիր չէ, քանի որ բաց մտքի կողմնակից եք լեզուն էլ յուրացրեք:
      Լավ ասենք թե մեկ- երկու ֆիլմն էլ լավն էին իսկապես, կարծում եք մեծ բան կորցրեցիք:
      Իսկ որպեսզի հասկանաք թե ինչպես են մտածում ու մոտենում տարբեր խնդիրներին, դրա համար
      այնքան իսկապես հզոր կայքեր ունեն ֆինանսապես, որ կարող եք օրերով կարդալ: Սուտն ու ճիշտը
      այնքան վարպետորեն են շաղախում, որ հիանալ կարելի է և այդ մարկանց ժրաջանությամբ և նվիրումին իրենց երկրին:
      Իսկ դրա համար փառատոն անցկացնել չարժե, որովհետև փառատոնը իր մեջ այլ իմաստ է կրում: Դա քաղքական պատվեր է դրսից, որը մեզ ոչինչ դրական չէր տալու:
      Գիտեմ իզուր է գրածս, այն ձեր ճաշակով չէ, սակայն այս անգամ այպես ստցվեց իմ մոտ;

  2. Արմեն says:

    Կեցցե Պետդեպը: Իսկ հետո, այս նյութի իմաստը չհասկացա: Փառատոնի իրականացումը Հայաստանում ոչինչ չի տալիս Հայաստանին ( իմ կարծիքով ), հետևաբար Պետդեպը չգիտեմ,
    բայց մենք այդ մասին պիտի որ չտխրենք ու չխորհենք: Ես գոհ եմ , որ չի իրականացել փառատոնը, սակայն դժգոհ եմ, որ կան անհասկանալի մարդու կերպարներ, որ փորձում են դա անել:

  3. Maxim says:

    Ասում են,՝ հրյան ասել է,՝ -Հայ ազգը հին ազգ է, բայց ինչպիսին եղել է, այնպիսինն էլ մնացել է:
    Այ հենց մեր կարծրատիպ, գավառական մտածողությունն է մեր թշնամին, և ոչ ադրբեջանական
    ֆիլմերը: Ինչի՞ց ենք վախենում այդ ֆիլմերը նայելուց, կամ ո՞վ էր պարտադրում, որ ամեն մեկը
    պետք է իր 180% հակառակ կարծիքը արտահայտի: Մի՞ թե՛ ավելի վտանգավոր բան կա, քան
    այսօրվա անտարբերությունը,՝ երկրի կործանման ճակատագրի հանդեպ, երբ երկիրը օր-օրի դատարկվում է: Իսկ թաղի խուժանը միանշանակ որոշում, որ բոլոր թաղամասերում պետք է քարոզել
    միայն մեկ թեկնածուի օգտին, որի հայրը ազգի հերոս է եղել, իսկ նա չգիտես,՝ ով: Իսկ մենք մի խումբ
    ,,Քաջնազարներս,, դաստիարակվելու փոխարեն, նստած համացանցի առաջ առյուծ ենք պատռում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930