Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դատախազության շենքի դիմաց ապրիլի 9-ի ոստիկանական գործողությունները դատապարտող ակցիայի ժամանակ ներկա էր նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մեր պահանջն է, որ պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, որոնք խախտել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ու օրենքը՝ սկսած փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 9-ը: Պատասխանատվության ենթարկեն ապօրինի հրահանգ տվողներին եւ այն ոստիկաններին ,որոնք բռնություններ կատարեցին մեր համաքաղաքացիների, Արմենի նկատմամբ՝ խոչընդոտելով Երեւանի ապագա քաղաքապետի եւ «Բարեւ Երեւան Դաշինքի» բնականոն գործունեությունը: Անվանական պատասխանատվություն ենք պահանջում»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Թե ինչու ՀՀ ոստիկանապետը դիրքորոշում չի հայտնել ապրիլի 9-ի դեպքերի վերաբերյալ եւ ծառայությունից չի հեռացրել բռնություն կիրառած ոստիկաններին, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Դիմեք ոստիկանապետին: Կան բազմաթիվ չլուծված հարցեր: Հրապարակի վրա կար նաեւ մարդ, որը ինձ թվում է՝ զինված էր, ձեռքին ինչ-որ մի բան կար, որ փորձեց վրաս հարձակում կատարել: Մինչեւ հիմա այդ հարցի պատասխանը չունենք…եթե ժամանակավոր եւ օրապահ իշխանությունը ուզում է, մի քանի ամիս եւս իշխանավոր լինել, գոնե պետք է կարողանար պատասխան տալ այս հարցերին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև