Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ավագանու ընտրությունների համար ՀՀԿ-ի կողմից վարչական լծակներ է օգտագործվում». Ստյոպա Սաֆարյան

Ապրիլ 22,2013 12:39

Այսօր «Վարկած» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, Րաֆֆի Հովհաննիսյանի զարգացրած շարժմանն ու նրա հետագա անելիքներին, ասաց.

«Ապրիլի 9-ին օբեկտիվ պատճառներով ընտրությունները կեղծած ներկայացուցիչը չցանկացավ լուծում տալ այդ խնդրին, բարեւի շարժմամբ թեւակոխեցինք երկրորդ փուլ, իհարկե արդյունքը բարդ էր: Այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ի առաջին կեսին՝ դա ավելի մեծ քաղաքական նշանակություն ուներ, երկրորդ կեսին` փորձ արվեց շարժմանը վերադարձնել բախումների դաշտ, բայց բարեբախտաբար շարժումը չտրվեց դրան: Այդտեղ հասունացվում էր մարտի 1… Ապրիլի 19-ին «Անի» հյուրանոցում ընթերցվեց հռչակագիրը, որից հետո`այսինքն այսօրվանից, մեկնարկում են շարժման առաջնորդների այցերը մարզեր»:

Սաֆարյանի փոխանցմամբ`որոշ կուսակցություններ ապրիլի 19-ին միացան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական շարժմանը: «Ես վստահ եմ, որ այս շարժումը ուղղակի արդյունքներ տալու է»,-նշեց նա:

Խոսելով Երեւանի ավագանու ընտրույթուններից, ասաց, որ իրենց ծրագրերը կենսունակ են, ունեն վճռականություն դրանք իրականացնելու համար. «Այն, ինչ անում ենք հիմա՝ զուտ բարեւարշավ է, իսկ հանրահավաքները հետո կլինեն»:

Սաֆարյանի խոսքով` «Չափազանց ծիծաղելի է, երբ լսում ես սոցիոլոգներին, իշխանություններին, որ ասում են թե իրենք 65 տոկոս ձայն ունեն, մինչդեռ մարզպետներին բերում են Երեւան, տարածքներ տալիս շտաբերի համար ու ասում, թե պետք է ձայներ բերեն, այսինքն վարչական լծակներ է օգտագործվում, ինչը նորմալ պրոցես չէ, անհավասարություն է եւ օրենքի խախտում: Իսկ «Բարեւ Երեւան» դաշինքը ընտրողին կարողանում է ճիշտ կողմնորոշել ու նա բոլոր հիմքերը կունենա ժողովրդի իշխանոթյունը ստանալու» :

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930