Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 38-րդ տուրի հանդիպումները:
Առաջատարը՝ Գյումրիի «Շիրակը», 0:0 խաղաց «Ուլիսի» հետ, «Փյունիկը» նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվեց «Իմպուլսին», «Բանանց»-«Գանձասար» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ «Արարատը» մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Միկայի» դարպասը:
Մրցաշարային աղյուսակը 78 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հետեւում է «Միկան»՝ 73: Այնուհետեւ, ըստ հերթականության, գալիս են 59-ական միավոր վաստակած «Գանձասարն» ու «Փյունիկը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի