Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանն առաջարկում է Հայրիկյանի վիրաբույժին դատի տալ

Ապրիլ 22,2013 12:29

Այսօր «Ֆորում» ակումբում Aravot.am-ը ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց՝ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին հաճախ տեսնում ենք Կոնգրեսի նշանը վզից կախված մարդկանց, դա չի՞ խոսում ՀԱԿ-ից հիասթափության մասին: Նա պատասխանեց, որ նրանք այն քաջ կոնգրեսականներն են, որոնք ամեն կերպ ուզում են հակառակվել այս իշխանություններին. «Մարդիկ գումար չունեն, երեխայի ատամը ցավում է, չեն իմանում ինչ անեն, որ ատամնացավն անցկացնեն»:

Մեր դիտարկմանը, որ մինչեւ 7 տարեկան երեխաներին բուժօգնությւոնն անվճար է, Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց. «Գիտեմ անվճարը, բայց ասենք 8 տարեկան երեխա լինի, ծնողն ի՞նչ անի: Ասենք մեծահասակը, որ օպերացիայի կարիք ունի, բայց Պարույր Հայրիկյանը չի, ի՞նչ անի, որտեղ մի հատ հաստավիզ որոշի 50 հազար դոլար տա: Մյուս կողմից էլ մի բան ասեմ՝ պետք է գտնել էդ խիրուրգին պետք է դատի տալ, որ չկարողացավ մի հատ գնդակ մարմնի միջից հանի: Մի գնդակ, որը ուրիշ ոչ մի օրգան չէր վնասել, այնպես հանի, որ մեր բյուջեից 50 հազար դոլար չհանեն տանեն:

Սերժ Սարգսյանի խնամին չէ՞ր էդ հիվանդանոցի տերը: Ըտենց խնամի՞ են պահում: 50 հազար շաբաշ չեն տալիս, ի՞նչ անի քաղաքացին շաբաթներով գնա, տնքա: Մի հատ լուրջ դրեք էդ խիրուրգի հարցը: Ասեք անշնորհք, չես կարողանում վիրահատություն անել, մի արա: 50 հազար դոլարով քանի անօգնական ծերերին կարող էին դեղեր տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930