«Այստեղ ենք , որ ցույց տանք, թե ինչպես հասարակության ճնշման տակ Հատուկ քննչական ծառայության քննիչները մաքրվեն եւ ապացուցեն հասարակությանը, որ իրենք այս սպիտակներին չեն համապատասխանում իրենց գործողություններով: Առայժմ դժվարանում ենք հավատալ դրան»- այսօր գլխավոր դատախազության շենքի առջեւ «Ժառանգության» համակիրների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:
Ակցիայի մասնակից Արմեն Մարտիրոսյանի մայրը՝ Լուսյա Պետրոսյանն էլ շարունակեց. «Բայց վաթսուն տարեկան կնոջը կարող են փողոցում խփել: Մարմնավաճառներին, գալուբոյներին փողոցում տեղ կա, բայց վաթսուն տարեկան կնոջը մի մետր տեղ չկա փողոցում քայլելու համար»:
Այս պահին դեռ Արմեն Մարտիրոսյանը դուրս չի եկել հատուկ քննչական ծառայությունից: իսկ «Ժառանգության» համակիրները «ոչ միլիցա-այո ոստիկան են» բացականչում:
Քիչ առաջ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն Աղվան Հովսեփյանի անունից «Ժառանգության» անդամներ Անահիտ Բախշյանին եւ Ստյոպա Սաֆարյանին հրավիրեց դատախազի հետ զրույցի: Բայց նրանք մերժեցին՝ պնդելով, որ մինչեւ Արմեն Մարտիրոսյանը չիջնի ու չպարզեն հանդիպման մանրամասները, նրանք զրուցելու ոչինչ չունեն դատախազի հետ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ