Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավորի եղբոր բենզալցակայանում

Ապրիլ 22,2013 11:57

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրաֆյան և Այվազովսկի փողոցների հատման մասում գտնվող «Վարդան 91» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանին է մոտեցել մի քաղաքացի և լիցքավորող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Արթուր Տիկբիկյանին հայտնել, որ ցանկանում է շշով բենզին գնել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ բենզալցակայանի աշխատակիցը մոտեցել և բացել է սրահի մուտքի դուռը, այդ ժամանակ դրսից դիմակավորված մեկ այլ անձ նույնպես հրել և բացել է դուռը, մտել սրահ, հարվածել Ա. Տիկբիկյանի գլխին, և մինչ նրանք կկատարեին իրենց ավազակային հարձակումը, մոտակայքում լսվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին վաշտի ոստիկանների ծառայողական ավտոմեքենայի ազդանշանի ձայնը, որից հետո նրանք դիմել են փախուստի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՊՊԾ գնդի ոստիկանները կատարվածի մասին տեղեկացրել են ոստիկանության Էրեբունու բաժին, և նշված բենզալցակայան են ժամանել Էրեբունու ոստիկանապետ Լևոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանը և քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանն ու քննիչ Արմեն Մաթևսյանը: Մինչ տուժող Ա. Տիկբիկյանը քննիչին պատմում էր տեղի ունեցածը, Էրեբունու ոստիկանները բենզալցակայանի մոտ հայտնաբերել են 2 հատ բրդյա գործվածքից սև գույնի դիմակ:

Քննիչի որոշմամբ՝ Ա. Տիկբիկյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասով (ավազակային հարձակում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախապես պայմանավորվածության համաձայն) հատկանիշներով:

Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկաններն ունեն արդեն օպերատիվ տեղեկություններ, թե ովքեր են կատարել ավազակային հարձակումը: Ձեռնարկվում են օպերատիվ քննչական հետախուզական միջոցառումներ՝ ավազակային հարձակում կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ի դեպ, նշված բենզալցակայանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հանգուցյալ Գևորգ Հակոբյանի եղբորը՝ «Կոմբիկերի Վլադին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930