Օրերս Ռուսաստանի ամենագեղեցիկ մարզուհիներից մեկը՝ աշխարհի 2-րդ ռակետ Մարիա Շարապովան, նշեց ծննդյան 26-րդ տարեդարձը:
Նրա մարզական կարիերան օրվա մեջ 24 ժամ լուսաբանում են աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցները: Սակայն դրանցից ոչ մեկը երբեք չի գրել, թե ամենից շատ ինչի՞ց է նեղվում Մարիան: Պարզվում է, որ նրա ոտքերի չափսն այնքան էլ «կանացի» չէ: Նա հագնում է 43 համարի կոշիկ, ինչի համար ոտնաման գնելիս լուրջ բարդությունների է հանդիպում: Եվ պատահական չէ, որ Մարիային ամենից շատ նյարդայնացնող երեւույթներից մեկը խանութներում համապատասխան կոշիկի բացակայությունն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ