Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց դատախազության առջեւ

Ապրիլ 22,2013 11:47

Այս պահին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի առջեւ «Ժառանգության» համակիրները բողոքի ակցիա են սկսել՝ «Ո՛չ Սերժի ախրաննիկ երազող ոստիկանին», «Վե՛րջ ֆաշիստական ոստիկանությանը» պաստառներով: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում բռնություններ կիրառած ոստիկաններին:

Այդ օրը բռնության ենթարկված «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել հարցաքննության: Այս պահին նա դատախազությունում է իր փաստաբանի հետ եւ նրա համար դեռ պարզ չէ՝ հրավիրվել է հարցաքննության որպես մեղադրյա՞լ, թե՞ տուժող: Այստեղ է նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Քիչ առաջ դատախազություն հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացրեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, նախօրեին ՀՀ ոստիկանապետի հետ ունեցած միջադեպի վերաբերյալ: Նրա պատմելով՝ ոստիկանները իրեն քաշքշել են եւ պատռել շորերը: Նա դժգոհեց նաեւ ոստիկանապետի վերաբերմունքից եւ նրան համեմատեց Նուբարաշենի կալանավայրի «զոն նայողի» հետ:

Մանրամասները՝ առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930