ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին զարմացել էր ԲՀԿ-ի ԿԸՀ ներկայացրած դիմումը։ ԲՀԿ-ն ՕԵԿ-ին մեղադրել էր իր պաստառների վրա նորերը փակցնելու մեջ։
«Գուցե ինչ որ մեկը իր կազմակերպչական աշխատանքը փոքր- ինչ թերացել է։ Ադպիսի միտում, որ ՕԵԿ-ը ուրիշի քարոզչական նյութի վրա քարոզչական նյութ է կպցրել, դա ես կարծում եմ, որ իրականությանը չի համապատասխանում եւ այդ թերությունը չպետք է դարձնել մատի փաթաթան»,- խորհուրդ տվեց տիկին Բիշարյանը։
Իր հերթին նա ասում է, որ Աջափնյակ համայնքում «Բարեւ Երեւան»-ի խմբերը քարոզաչական նյութերը փակցրել էին ոչ միայն իրենց, այլեւ ԲՀԿ-ի ցուցանակի վրա։
«Մենք ինքներս գնացինք, կպցրած թերությունները ուղղեցինք եւ ոչ միայն մերի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերեցինք, այլ նաեւ ԲՀԿ ցուցանակի նկատմամբ։ Եւ մենք որեւէ մեկին չբողոքեցինք, հիմա ինչ- որ մեկը սխալ վերաբերմունք է ցուցաբերել, դա որեւէ նշանակություն չունեցող բողոքարկում էր»,- նշեց տիկին Բիշարյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ