Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» երեկ արտագնա խաղում Դնեպրոպետրովսկի «Դնեպր Արենա» ստադիոնում ոչ-ոքի՝ 1:1, խաղաց տեղի «Դնեպրի» հետ:
Այդ խաղում Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը գոլ չխփեց, թեեւ հանդիպման վերջին վայրկյաններին նրա հարվածից հետո «Դնեպրի» դարպասապահ Յան Լուշտավկան հրաշքով իր թիմին փրկեց պարտությունից: «Շախտյորը» կրկին հետաձգեց իր չեմպիոնության հարցը, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի առաջնություններում լավագույն ռմբարկուի ռեկորդի գերազանցումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ