«The Sundey Times» հրատարակությունը Լոնդոնի «Արսենալի» երկրորդ խոշոր բաժնետեր Ալիշեր Ուսմանովին անվանել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդ:
Վերջին ութ տարում այդ տիտղոսն անփոփոխ կրում էր «Քուինզ Պարկ Ռենջերսի» բաժնետեր Լակշմի Միտալը: Սակայն նա 10 միլիարդ ֆունտ ստերլինգով նահանջել է 4-րդ տեղ: «Արսենալի» 30% բաժնետոմսերի սեփականատեր Ուսմանովի կարողությունը գնահատվում է 13,3 միլիարդ ֆունտ ստերլինգ: Նրա բիզնեսը ներառում է տարբեր ոլորտներ՝ մետալուրգիայից մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Միտալից հետո ցուցակի 5-րդ հորիզոնականում «Չելսիի» ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչն է՝ 9,3 միլիարդ ֆունտ ստերլինգով: Վերջին մեկ տարում Աբրամովիչը «աղքատացել» է 200 միլիոն ֆունտով: Դրա փոխարեն Ուսմանովը 12 ամսում իր կարողությունն ավելացրել է մեկ միլիարդով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ