Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացրեք մի Երեւան, ուր կռացած չեք երթեւեկում Տարոն Մարգարյանի, Գալուստ Սահակյանի երթուղայիններում» (Տեսանյութ)

Ապրիլ 21,2013 23:47

1102 1100«Բարեւ Երեւան» դաշինքի անդամներն Աջափնյակ համայնքում են

«Բարեւ Երեւան» դաշինքում ընդգրկված «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանն այսօր Աջափնյակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը խոսեց 2 պրոբլեմի մասին, որոնք իր գնահատմամբ՝ մտահոգում են մարդկանց. «Մարդիկ խոսում են, որ ամեն ինչ արդեն որոշված է, ընտրողն ընտրված է, եւ ձայն տալն էական չէ: Երկրորդը՝ ասում են, որ չենք կարող չընտրենք, որովհետեւ պրոբլեմ կունենանք: Բայց հիշեք որեւէ դեպք, թեկուզ ոչ հրապարակային, թեկուզ որ լսել եք  մի հարեւանից, բարեկամից, մի դեպք հիշեք, որ վերցրել են գումար, խոստացել են, որ ձայնը կտան  «ա» կուսակցությանը, բայց քվեարկել է իր սրտի կամոք եւ արդյունքում պատժվել է: Չկա այդպիսի մեխանիզմ: Ես ձեզ կոչ եմ անում քվեարկել սրտի կամոք: Իսկ երբ ասում են, որ ընտրողն ընտրված է, դա այդպես չի: Փետրվարի 18-ին հայաստանցիները ապացուցեցին, որ հնարավոր է շրջադարձ անել դեպքերի ընթացքին, հնարավոր է իրավիճակը փոխել»:

Ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ Աջափնյակն այն համայնքներից էր, որտեղ փետրվարի 18-ին չհաջողվեց կեղծել ժողովրդի հաղթանակը, որտեղ չհաջողվեց կեղծել այն աստիճանի, որ արձանագրվեր Սերժ Սարգսյանի հաղթանակը եւ հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ «Բարեւ Երեւան» դաշինքի ծրագրերին. «Պատկերացրեք մի Երեւան, որտեղ ասֆալտը 15 տարի մնում է ասֆալտ եւ ոչ թե  տարին մեկ փոսեր են առաջանում եւ հետո փողեր լվացվում ասֆալտի փոսերը ծածկելու: Պատկերացրեք մի Երեւան, ուր քաղաքացին կռացած չի երթեւեկում Տարոն Մարգարյանի, Գալուստ Սահակյանի եւ մյուսների երթուղայիններում, այլ արժանապատիվ տրանսպորտով է երթեւեկում, որոշ խավերի մի մասը երթեւեկում է անվճար, թոշակառուների մի մասը երթեւեկում են անվճար, ազատամարտիկները երթեւեկում են անվճար: Պատկերացրեք մի Աջափնյակ, որտեղ կա  մետրոյի առնվազն երկու կայարան: Մեկը Շիրազի փողոցիվրա, մյուսը՝ Հալաբյան փողոցի վրա: Պատկերացրեք 16-րդ թաղամաս, որն արժանապատիվ երթեւեկության համար նախատեսված նորմալ փողոցով միացած է Դավիթաշենի կամրջին: Մի պրոեկտ, որն արդեն 25 տարի սպասում է, որ պետք է իրականացվի ու չի արվում: Պատկերաացրեք մի Աջափնյակ, ուր  շենքի վերջին հարկի բնակիչն ամիսը 1 անգամ չի բարձրանում տանիք, որ տանիքում այդ կաթացող ջրի դույլերը հավաքի»:

Նա նաեւ նշեց, որ մայրաքաղաքի իշխանությունները պետք  է լինեն ծառա, քաղաքացիներն էլ՝ տերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հիմա դուք ծառա՞ եք լինելու, մենք տե՞ր…Ինչ ասենք՝ հլուհնազանդ կատարելո՞ւ եք, մեզ տեսնելիս ոտքի եք կանգնելո՞ւ, բոլոր խոստումները կատարելո՞ւ եք…Մենք ծառա՝ դուք տեր:
    Զարուհու նման ծառա չեմ պատկերացնում:Ուղղակի զզվելի են նման ձևակերպումները:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Հիշեցի Օստապ Բենդերի խոստացած Նյու-Վասյուկին…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930