Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանը՝ ՀԱԿ-ին. «Ինչպես ասում են՝ օյին չի, դու քվե ես ստացել, չես աշխատել ու ասում ես ինձ չմեղադրեք» (Տեսանյութ)

Ապրիլ 21,2013 23:28

Նա քննադատում է ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին եւ զգուշացնում մարդկանց, որ դիմակ հագած ընդդիմադիրները ձայները ծախելու են ՀՀԿ-ին

«Ուզում եմ մի քաղաքական խնդրի մասին խոսել: Իրենց ընդդիմություն հռչակող ԲՀԿ եւ ոչ միայն ԲՀԿ՝ «Օրինաց երկիր», իրենց ընդդիմություն հռչակող կուասակցությունների գործունեության մասին է: Երեւի կարիք չկա, որ ես դա ասեմ, բայց մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, թե ինչ է նշանակում ընդդիմադիր քաղաքական ուժ: Նշանակում է, որ այդ ուժը, որեւէ կոալիցիայի մեջ չի եղել երբեք կամ չի պատրաստվում լինել եւ այսօրվա իշխանության կառավարության օրենքների համար չի քվեարկել: Մասնավորապես Երեւանի ավագանիում, որտեղ 3 քաղաքական ուժ է ներկայացված՝ ԲՀԿ, ՀՀԿ եւ ՀԱԿ, այդ 3 քաղաքակա ուժերն էլ պատասխանատու են անցած 4 տարիների Երեւանի համար»,- այսօր Աջափնյակ համայնքում «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավին ասաց ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:

Նա շեշտեց հատկապես ՀԱԿ- վարքագիծը՝ ասելով. «Ճիշտ է, ՀԱԿ-ն ասում է, որ ես բոյկոտել եմ, բայց կներեք, ինչպես ասում են՝ օյին չի: Որովհետեւ ժողովուրդը քեզ ձայն է տվել, դու քվե ես ստացել, դու որոշակի մանդատ ես ստացել ավագանիում, բայց հետո ասում ես՝ խռովել եմ, չեմ աշխատում»: Նա հարց ուղղեց աջափնյակցիներին՝ համաձա՞յն եք այդ մտածելակերպին, ինչին բնակիչները պատասխանեցին՝ «ոչ»:

Ըստ տիկին Բախշյանի, ՀԱԿ-ը պատասխանատվությունից խուսափել է, չի աշխատել եւ հետո ասում է՝ ինձ չմեղադրեք, ես չեմ մասնակցել. «Մյուս երկուսից մեկը՝ Բարգավաճն ասում է՝ այս ի՞նչ Ե րեւան է, զարմացել է, այս ի՞նչ է կատարվում Երեւանում, մեր երկրում այս ի՞նչ անօրինություն է: Բայց բոլոր որոշումները ՀՀԿ-ի հետ միասին քվեարկել են՝ մեկ մարդու նման: Ու հետո էլ զարմանում են: Իմ ասածն այն է, որ  այսօր մեր ժողովրդին դուր է գալիս այն խոսքը, որն իշխանությանը քննադատում է: Մենք եղած օրվանից, մեր ծնված օրվանից հայտարարել ենք մեզ քաղաքական ընդդիմություն իշխանություններին, բոլոր համապատասխան քաղաքական միջավայրերում մենք դա արել ենք: Մենք երբեք չենք խաղացել: Այն քաղաքական ուժերը, որ այսօր այդ ընդդիմադիր քաղաքական դիմակը հագնում են եւ ուզում են ձեր ձայները գողանալ ու հետո ծախել Հանրապետականին, որպեսզի համապետական պորտֆելներ ստանան, հիմա շուկա է գնում՝ 4 պորտֆել, 5 պորտֆել… դա կախված է նրանից, թե ինչքան ձայն ձեզանից կգողանան: Հիմա ձեզանից գողանում են, տանեն առնեն իրենց պորտֆելները: Եթե համաձայն եք՝ արեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artak says:

    Տեղին է ասված….

  2. Հարություն says:

    Տիկին Բախշյան, անհարմար է, եթե պիտի մանիպուլյացիաներ անեք, գոնե ասեք բաներ, որոնց չեմպիոնը դուք չեք ձեր կուսակցության առաջնորդի հետ միասին։ ՀԱԿ-ն իր յուրաքանչյուր քայլը բացատրել է 1000 անգամ, հիմնավորել ու պատճառաբանել է։ Խռովելուց խոսելուց առաջ նայեք ձեր խռովկանին ու պատասխանատվությունից ամբողջ կյանքում փախչողին, որն իր բոլոր բացասական հատկանիշներն ու փուչիկությունը փորձում է քողարկել աստծու, մահվան ու աղոթքի անվան տակ։ Ամբողջ կյանքում մկան ծակին հազար թուման տված «խռովկանի» ներկայացուցիչը գոնե չխոսի խռովելու ու պատասխանատվությունից խուսափելու մասին։ Խորհրդարանական ընտրություններին հանրապետական դրածոներին իր ցանկը մտցրած կուսակցության ներկայացուցիչը գոնե չխոսի մաքրությունից ու ազնվությունից։ Զարմանալի չէ, որ իբրև թե մեղադրանքների մեջ էլ ձեր երևակայությունը ձեր կատարած քայլերից այնկողմ չի էլ գնում. Ինչ տեսել եք ձեր արքերում, դրա մասին եք խոսում ուրիշների առնչությամբ։ Էլ բավական է։ Եթե հայտարարում ենք, որ ձեզ խնայում ենք, որովհետև թույլ եք և ողորմելի, չի նշանակում, որ պետք է երես առնեք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930