Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանիքներն ու վերելակները կնորոգենք». Ստյոպա Սաֆարյանի խոստումները (Տեսանյութ)

Ապրիլ 21,2013 23:04

Նա Աջափնյակում խոստացավ որակյալ գազամատակարարում, 24-ժամյա ջրամատակարարում

 «Բարեւ Երեւան դաշինքը խոստանում է 4 տարիների ընթացքում 1 շնչի հաշվով ստեղծել 20 քմ կանաչ տարածք, այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունը այն դարձրել է 6 քմ՝ մեկ շնչի հաշվով: «Բարեւ Երեւանը» խոստանում է Երեւանի ուղեւորափոխադրումների 80 տոկոսը դարձնել հարմարավետ ժամանակակից ավտոբուսներով: Այս չինականները չէ, ժողովուրդ ջան, սրանց մի խաբվեք,  սրանք ուղղակի դեկորացիաներ են, որպեսզի իրենք իրենց երթուղային գծերով իրենց եկամուտներն աշխատեն»,- այսօր Աջափնյակ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այսպիսի խոստումներ տվեց  «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նա նաեւ այնպիսի խոստումներ տվեց, որոնք մշտապես քննադատվել են ընդդիմության կողմից՝ որպես իշխանական խոստումներ. «Խոստանում ենք լուծել տանիքների խնդիրը: Այս շենքերից յուրաքանչյուրում առնվազն 1 վերելակ է աշխատում, այն էլ մարդիկ այդ վերելակ մտնում են  մահապարտի զգացողությամբ: Հավատացնում ենք ձեզ, Երեւան քաղաքի բյուջեն ունի հնարավորություններ: Այդ բյուջեն Վոլոչկովաների համար չէ, սեզոնային ծաղիկներ տնկելու եւ դրանց տակ «լվացք» անելու համար չէ, Երեւան քաղաքի բյուջեն դրոշակների վրա գումարներ վատնելու համար չէ, այդ բյուջեն  շների վրա 200 մլն դրամ դուրս գրելու համար չէ, ասֆալտի, կամ ավելի ստույգ գետնի երեսը սեւացնելու համար միլիոնավոր դոլարներ դուրս գրելու համար չէ: Հավատացնում ենք ձեզ, որ 4 տարիների ընթացքում բոլոր շենքերի կոմունալ տնտեսության հետ կապված հարցերը լուծվելու են»:

Պարոն Սաֆարյանը խոստացավ, որ անգամ հանրային ծառայություն մատուցող ընկերություններին՝ աղբահանություն, ջրամատակարարում, ջրահեռացում, գազամատակարարում, անգամ նրանց են ստիպելու կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները՝ ապահովելու 24 ժամյա ջրամատակարարում, որակյալ գազամատակարարում, որակյալ աղբահանություն կամ հրաժարվել այդ ծառայությունները մատուցելուց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Պարզապես խոստումներ, չկա որևէ միտք: Իսկ եթե միտք չկա, ապա մնացածը

    խաբեություն է: Չանցավ պրն Սաֆարյան, այս անգամ շատ էժան ստացվեց:

  2. մասնագետ says:

    Այ խելացի գործ Հայաստանում էլ նորմալ տանիք չի մնացել տանիքները ավել կարևոր են քանց այդ ապուշ բարեկարգումները Ես այդպես էլ չհասկացա այդ որ ապուշն էր միլիոններ փոշացրել երեք ունիտազի վրա ու այդպիսիններն են ղեկավարում մեր երկիրը ,լրիվ խայտառակություն է

  3. Spartak says:

    Էս բոյի սուտ խոստումներ տալ կլինի՞: Էս ի՞նչ հրաշքներ են լինելու:Բա որ բոյուբուսաթ
    ունենար՝ ինչե~ր էր խոստանալու:Այսպիսի ելույթներ լսելով է, որ ոչնչի չես հավատում: Բա որ
    պաչպռոշտի են լինում, երեխաներ են գրկում…Դերասանություն…Դրա համար է, որ ոչնչի չեմ
    հավատո~ւմ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930