Վայրկյաններ առաջ Փարիզի Լուվր թանգարանում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում սեւ խաղաքարերով պարտվեց Չինաստանի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Դին Լիժենին: Սվիդլեր-Գելֆանդ եւ Մաքսիմ Վաշյե Լագրավ-Լորան Ֆրեսինե պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ Վիշվանաթան Անանդ-Մայքլ Ադամս եւ Վլադիմիր Կրամնիկ-Նիկիտա Վիտյուգին պարտիաները դեռ շարունակվում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ