Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, լրագրող Միխայիլ Մետրեվելին մոտ ժամանակներս կարող է դառնալ Բելգիայի առաջնության մասնակից Անտվերպենի «Բեերսհոթ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:
Բելգիական մամուլի տեղեկություններով, ակումբի լիակատար սեփականատեր դառնալու համար Մետրեվելին պետք է վճարի 17,5 միլիոն Եվրո: Հենց այդքան է սնանկացման եզրին հայտնված «Բեերսհոթ» ակումբի ուսերին կուտակված պարտքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ