Աշխարհի ամենամեծ գիրքը բաղկացած է 420 էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը 5 մետր է, իսկ լայնությունը` 4 մետր: «Սա Մուհամեդն է» անվանումով գիրքը հրատարակվել է Դուբայում և արժե 2.7 միլիոն ԱՄՆ դոլար: Գիրքը գրանցաված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Ամենահամառոտ գիրքն ունի ընդամենը 2 էջ, և բովանդակությունն արտահայտվում է երկու բառով`«Պատերա՞զմ: Ոչ»
Գիրքը լույս է տեսել 1965 թվականին Հարավսլավիայում:
Ֆրանսիայի ժամանակակից արվեստի թանգարանում պահվող «Ապոկալիպսիս» գիրքը համարվում է ամենաթանգն աշխարհում: Գրքի քաշը 120 կիլոգրամ է, իսկ գինը 100 միլիոն դոլար:
Հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանը 1200–02 թթ-ին գրված և ծաղկված «Մշո Ճառընտիրն» է, կշիռը՝ 28 կգ, իսկ ամենափոքր ձեռագիրը 1434 թ-ի «Տոնացույցն» է, կշիռը՝ 19գ:
Անդրանիկ Ջալալյան
Առաջին նկարում պատկերված գիրքը “Codex Gigas”-ն է կամ “Սատանու ավետարանը”, տասներեքերորդ դարի գիրք է և գրվել է Չեխիայի վանքերից մեկում: