Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը հայտարարել է, թե բարձրագույն ղեկավարությունը ֆուտբոլիստներին եւ մարզիչներին արգելել է շփվել «Ֆուտբոլ» հեռուստաալիքի հետ, որն, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, պատկանում է Դոնեցկի «Շախտյորի» սեփականատեր, հայտնի միլիարդատեր Ռինատ Ախմետովին:
Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է վերոնշյալ հեռուստաալիքի թղթակիցը: Ընդորում, ինչպես նշում է «Динамо Киев от Шурика»-ն, Բլոխինի խոսքերը միայն մեջբերվել են, այլ ոչ թե հնչեցվել է «բնօրինակը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ