Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սիրելու եմ մեկ անգամ ու մեկին». Սիլվա Հակոբյան

Ապրիլ 21,2013 18:22

«Առավոտ երիտասարդականի» զրուցակիցը հայկական էստրադայի ամենանուրբ, կանացի, քաղցր ու հաճելի ձայնային տվյալներով երգչուհիներից մեկն է՝ Սիլվա Հակոբյանը, ով վերջերս է վերադարձել Եվրոպա կատարած իր մենահամերգներից: Բազմաթիվ տղամարդկանց սիրտը գերող, երկրպագուների մեծ բանակ ունեցող երիտասարդ երգչուհու  հետ մենք զրուցեցինք սիրո, երջանկության. տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին:

Սիլվա, տղամարդկանց ո՞ր քայլն եք ամենից շատ գնահատում:
-Նվիրվածությունն ու հարգանքը սիրած աղջիկնների և կանանց նկատմամբ, նաև հոգատարությունը:
 

Կնշե՞ք 3 երեք կարևոր հատկանիշ, որ ամենից շատ են Ձեզ գրավում տղամարդկանց արտաքինի մեջ: 

-Առաջին հերթին խնամված լինելը, կոշիկների մաքրությունը և ճաշակով հագուկապը:

Ըստ Ձեզ ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ սիրահարված եք: 

-Դա կարող է տարբեր կերպ արտահայտվել: Բայց առաջին հերթին երևի այն, որ չես դադարում մտածել տվյալ մարդու մասին, ու նրան տեսնելուց սրտումդ ինչ-որ բան է կատարվում:
Ե՞րբ եք վերջին անգամ սիրահարվել և ի՞նչ եք զգացել:

-Բոլորը զարմանում են, բայց ես դեռ չեմ սիրահարվել, իսկ սիրո վերաբերյալ հարցերին պատասխանում եմ իմ ընկերների կարծիքների վրա հիմնվելով: Ես սիրելու եմ մեկ անգամ ու մեկին…378354_365583190217812_650661555_n

 Ըստ Ձեզ՝ ի՞նչ պիտի անեն կինն ու տղամարդը միմյանց երջանկացնելու համար:
Ամենակարևորը լցված լինեն փոխադարձ հարգանքով, թև ու թիկունք լինեն միմյանց, հաշվի առնեն միմյանց կարծիքները , երկուսն էլ նայեն միևնույն ուղղությամբ, և , իհարկե, շատ սիրեն միմյանց, որովհետև երբ սիրում ես, կարողանում ես շատ բաների վրա աչք փակել:

Ձեր կարծիքով՝ կինը ինչպե՞ս պետք է ներկայանալ առաջին հանդիպմանը:
-Պատշաճ տեսքով. ցանկալի է, որ շատ դիմահարդարված չլինի, որովհետև հաճախ տղամարդիկ գնահատում են կանանց բնական գեղեցկությունը, ուստի կինը կարող է ավելի համեստ տեսքով ներկայանալ. հագնվել այնպես, ինչպես հարմարավետ է իրեն, բայց անպայման հաշվի առնել հանդիպման վայրն ու միջավայրը, դա կօգնի իրեն արագ կողմնորոշվել հագուստի ընտրության հարցում: Իսկ ամենակարևորը՝ կինն այդ օրը պետք է լինի մաքսիմալ անկեղծ:
Ինչի՞ մասին խոսել ժամադրության ընթացքում:
-Այն թեմաներից, որոնք հաճելի են և լավ տրամադրություն են ապահովում: Շատ դեպքերում պահն է թելադրում խոսակցության թեման, այնպես որ դա կարելի է թողնել զույգերի հայեցողությանը:
 

Իսկ որտե՞ղ ժամադրվել սիրած մարդու հետ:
-Այնպիսի վայրում, որտեղ աղմուկը մի փոքր քիչ կլինի. դա կարող է լինել սրճարանում կամ բնության գրկում գտնվող գողտրիկ անկյունում, ինչը կօգնի զույգերին ավելի լավ զգալ ու միմյանց հասկանալ: 10054_315635421879256_1756299495_n (4)

Հերդերն ասում է. «Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա»: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:

Ես էլ եմ այդ կարծիքին, որովհետև հաճախ կանայք սխալներ են գործում՝ տղամարդկանց արած սխալներից դրդված : Փաստը մնում է փաստ, որ կինն առանց տղամարդու չի կարող, տղամարդն էլ ՝ առանց կնոջ, հետևաբար տղամարդու կողմից յուրաքանչյուր սխալ քայլ կարող է ճակատագրական լինել կնոջ համար, մանավանդ այն դեպքում, երբ տվյալ մարդը քո կյանքի կեսն է: 

Սիլվա, Ձեր կարծիքով և՛ կնոջ, և՛ տղամարդու համար ո՞րն է ամուսնանալու լավագույն տարիքը: 

-Կնոջ համար 25տարեկանից հետո, իսկ տղամարդու՝ 30: Իմ կարծիքով ՝հիմնականում այդ տարիքում է , որ երկուսնն էլ դառնում են գիտակից ու պատրաստ ամուսնական հաճելի «բեռը» վերցնել իրենց ուսերին :

Քանի՞ երեխա կցանկանաք ունենալ և ինչպիսի՞ն կցանկանաք, որ լինեն Ձեր երեխաները:

-Ես միշտ երազում եմ զույգ աղջիկներ ունենալու մասին, չգիտեմ՝ կարժանանա՞մ այդ բախտին, թե՝ ոչ , այնուամենայնիվ, կցանկանամ 4 երեխա ունենալ, որովհետև երեխաները՝ այն էլ հայկական ընտանիքում, պետք է շատ լինեն… Առաջին հերթին կցանկանամ, որ իմ երեխաները լինեն լավ մարդիկ, ինչն ամենագնահատելին է այս կյանքում, իսկ ինչ վերաբերում է մասնագիտությանը, դեմ չէի լինի, եթե զբաղվեին երաժշտությամբ: 

Սիլվա, իսկ Դուք ե՞րբ կլքեք ցանկալի հարսնացուների շարքը: 

-Ժամանակը ցույց կտա: 

Իսկ ո՞ր դեպքում չեք ամուսնանա Ձեր սիրած տղամարդու հետ:

-Եթե չթույլատրի զբաղվել իմ սիրած գործով, բայց հուսով եմ` նման փաստի առաջ չեմ կանգնի. դա նաև կախված է իմ ընտրությունից:

 

Զրուցեց՝ Նազենի Բաղդասարյանը
Լուսանկարները՝ Սիլվա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930