Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերան կշարունակի Իտալիայում:
«Sport.obozrevatel»-ը գրում է, որ մնում է այսպիսի եզրակացություն անել 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մարիո Ռայոլի արած հայտարարությունից հետո: Ռայոլն աշխատում է նաեւ այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Զլատան Իբրաիմովիչը եւ Մարիո Բալոտելին:
«Ես արդեն գրանել եմ «Շախտյորի» հայ լեգեոներական Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը եւ նրան տանելու եմ Իտալիա», – հայտարարել է գործակալը իտալական հեղինակավոր «Gazzetta dello Sport», – ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ