Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Պետք է կտրել պաշտոնյաների երես առած բալիկների ականջները»

Ապրիլ 21,2013 17:41

Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը մարզերից տեղեկություններ է ստացել, որ շահարկում են քարոզարշավի ընթացքում երեւանցիների վերաբերյալ իր ասածները:

«Ասում են՝ Երիցյանն ասում է հա երեւանցի: Հերիք է դուք ասեք քյավառցի, ապարանցի: Ես էլ թողեք ասեմ՝ երեւանցի: Վերջիվերջո երեւանցի ենք չէ՞: Մենք հարգում ենք բոլորին, չկա մարդ, որ արմատներ չունենա գյուղում, չկա մարդ, որ գյուղում ծնված չլինի, բայց, որ եկել ենք Երեւանում ապրում ենք, եկեք երեւանցու թասիբն ու նամուսը բարձր պահենք: Ինքս տեսել եմ՝ երեւանցին որտեղից ուր է իջել»,- այսօր Կենտրոն համայնքում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Երիցյանը:

Հետո շարունակեց. «Հիմա նայում ենք, տարբեր տեղերից մարդիկ գալիս են պաշտոններ են ստանում, իրենք իրենց լավ են պահում: Բայց տեսնում ենք՝ մեղմ ասած, իրենց բալիկները չափից ավելի երես են առած, պետք է նրանց ականջները կտրել, ցույց տալ, որ այդպես չէ»:

Նախարարը հավելեց, որ մարդուն իրավունքը բնությամբ է տրված եւ ՀՀ Սահմանադրությամբ էլ ամրագրված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    *…ոստիկանները պատժող օրգան են…
    *…պետք է նրանց ականջները կտրել, ցույց տալ, որ այդպես չէ»:
    Կարծում եմ այլևս տարակույս չկա, որ ապագան պայծառ է լինելու, պարզապես կխնդրեի օրինաց երկիր կառուցողին հպանցիկ կերպով նշել այն պաշտոնյաների անունները, որոնց բալիկների ականջները պատրաստվում է զոհաբերել հանուն այդ նույն պայծառ ապագայի:

  2. Maxim says:

    Դեմագոգիայի նոր դրսևորում: Իսկ բնիկ Երևանցին, գոնե շատ չասենք,՝ 50-60 տարվա, այսօր
    ամաչում է ասել, որ երբևէ Երևանցի է եղել,՝ երկու ղարաբաղցիների պատճառով:

  3. Կարինե says:

    Արմեն Երիցյանը այն քաղաքական գործիչն է, ով իր անցած ճանապարհով է ապացուցում, որ մրցակցությունից դուրս է, հասարակ աշխատողից մինչև նախարար, այն նախարարության ղեկավարն է, որը միակն է, որ ժամացույցի նման աշխատում է, սրանք փաստեր են, հիմա ասեք տեսնեմ ով է իրականում դեմագոգիայով զբաղված

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930