Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բժիշկը չի ճանաչել նախարար Արմեն Երիցյանին ու հետը վատ է խոսել

Ապրիլ 21,2013 17:11

Այսօր ՕԵԿ ավագանու թեկնածուների նախընտրական հանդիպումը Կենտրոն համայնքում էր:

Պարոն Երիցյանը հանդիպման ժամանակ պատմեց, որ ամեն օր բացահայտումներ է անում.«Որպես նախարար տեսնում եմ, որ մեր երկրում շատ անելիքներ կան, բայց որպես ավագանու թեկնածու, բնակիչների հետ հանդիպումների ժամանակ բացահայտումներ եմ անում, որ եղել են հարցեր, որոնց մասին տեղյակ չեմ եղել: Չլուծված խնդիրները ոչ թե շատ են, այլ շատ-շատ են»:

Հենց հանդիպման ժամանակ էլ նախարարը հերթական բացահայտումն արեց, երբ ներկաներից մեկը՝ որպես ապագա քաղաքապետի, նրան խնդրեց ուշադրություն դարձնել հակահիգիենիկ երթուղայիններին եւ գոնե շաբաթը մեկ մաքրել: «Խոստանում եմ՝ անպայման հաշվի առնել: Ես չգիտեի, որ երթուղայինները փնթի են, լավը չեն: Դե ես չեմ իմացել, այնպես չէ, որ ամեն ինչ գիտեմ: Դե տեսնում եք, եթե հաճախ շփվենք, էդ խնդիրները վայրկենական լուծվող խնդիրներ են»,- պատասխանեց պարոն Երիցյանը:

Հետո նա նորից հիշեցրեց, որ իրենք երեւանցու մատից փուշը հանելու են. «Այնպես չէ որ ոչ մի բան չենք անում ու ձեռքներս ծալած նստած ենք եղել, բայց պետք է ավելի լավ աշխատենք»:

Նախարարը մատնանշեց նաեւ Կենտրոն համայնքի խնդիրները, խոստացավ ընտրվելու դեպքում լուծել դրանք. «Այստեղ կան բազմաբնակարան շենքերի, վերելակների խնդիրներ: Կան նաեւ 60-ականներին կառուցված, հին շենքեր, որոնց սեյսմակայունության ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է անենք: Էլ չեմ ասում տանիքների խնդիրը, բայց ուզում եմ սկսել կարգ ու կանոնից: Հենց քաղաքապետարանից սկսենք, իջնենք ներքեւ»:

Պարոն Երիցյանը դժգոհեց բժշկական ծառայության որակից խոստացավ փոփոխություններ սկսել նաեւ այդտեղից. «Շատ ժամանակ այնքան չենք վիրավորվում բժիշկներից, որ մի դեղը քիչ է եւ այլն, այլ վերաբերմունքից: Հետդ այնպես են խոսում, ոնց որ իրենք բարձր են, դու ցածր ես: Շատ հաճախ հետդ էնպես են խոսում, կարծես պարտք ես նրանց: Եղել է ես էլ եմ հետները զրուցել, չեն իմացել, որ նախարար եմ, ինձ հետ նույն կերպ խոսել են: Նայում ես, ասում ես՝ ինչն է ստիպում, որ իրեն այսպես վայրենավարի է պահում: Դրա համար պետք է սկսենք հենց այստեղից»:

Նա նաեւ խոստացավ բարձրագույն կրթություն ունեցողների համար մասնագիտական աշխատանք ապահովել. «Նայում ես մեր իրավաբանները, բժիշկները որտեղ են աշխատում: Մեկը հավաքարար է, մյուսը տաքսի է քշում, վաճառող է աշխատում: Չեմ ուզում վիրավորել այդ մասնագիտությունները, բայց եթե մարդն ավարտել է բարձրագույն ուսումնական հաստատություն, եկեք մի ծրագիր ունենանք, եւ այնպես անենք, որ յուրաքանչյուրի համար աշխատանք ապահովենք: Շատերը կմտածեն դա քաղաքապետի գործառույթներիր մեջ չի մտնում: Ես կարծում եմ՝ ամեն ինչն էլ մտնում է քաղաքապետարանի գործառույթների մեջ, եթե խոսքը վերաբերում է երեւանցուն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    Հետաքրքիր մարդ է Երիցյանը, ասում է ,,Ես չգիտեի, որ երթուղայինները փնթի են, լավը չեն: Դե ես չեմ իմացել, այնպես չէ, որ ամեն ինչ գիտեմ: Դե տեսնում եք, եթե հաճախ շփվենք, էդ խնդիրները վայրկենական լուծվող խնդիրներ են,,: Տարոնն ու Սերժն էլ չգիտեն դրա մասին, որ իմանան կարող է իրանք էլ լուծեն: Կամ ընդհանրապես կա մի իշխանավոր, որ տեղյակ լինի ժողովրդի վիճակից:
    Հարցը հենց նրանում է, որ քաղաքացին իրանց միայն ընտրության ժամանակ է պետք, դրանից հետո ,,ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին,,
    Հարցը հենց նրանում է, որ իշխանավորի հեչ տաշեղին էլ չի, թէ ժողովուրդը ոնց է ապրում, ինչ խնդիրներով է ապրում, ու ընդհանրապես ապրում է թէ ոչ:
    Ցավոք սրտի ԺՈՂՈՎՐԴԻ մասին հիշում են ընտրությունից ընտրություն:
    Եվս մեկ փաստ, որ իշխանության ու ժողովրդի միջև առկա է ՄԵԾ ԱՆԴՈՒՆԴ:
    Ես անձամբ մեծ սիրով իմ ձայնը կտայի Երիցյանին, քանի որ ճանաչում եմ նրան ու որպես ուժային կառույցի ներկայացուցիչ նա կարգ ու կանոն հաստատ կսահմաներ: Բայց… ցավում եմ, որ նա դավաճան կոչված ու ,,սպիռալով,, պոպուլիստ անձնավորության թիմից է:

  2. Maxim says:

    Գավառական մտածողությամբ, ընդհամենը գավառ կարելի է կառուցել, այլ ոչ քաղաք կամ էլ
    երկիր՝, ինչը որ այսօր մեծ հաջողությանբ արվում է, որը ոչ մի կապ չունի այսօրվա աշխարհի
    քաղաքակրթության հետ: Երիցյանը՝ նրանց շարունակությունն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930