Եղանակը Հայաստանում
Ապրիլի 21-ին հանրապետության տարածքում սպասվում է մեծ մասամբ ամպամած, անբարենպաստ և ցուրտ եղանակ, ամենուրեք պարբերաբար կդիտվեն տեղումներ, շրջանների մեծ մասում` ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Հնարավոր է սաստիկ քամի 20-23մ/վրկ, բարձրադիր գոտիներում` ձնաբուք և ցածր տեսանելիություն, հատկապես գիշերն ու առավոտյան ժամերին հավանական են առատ տեղումներ, հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ, կա կարկուտի մեծ հավանականություն:
Անբարենպաստ եղանակային պայմանները հաշվի առնելով` խորհուրդ է տրվում հետաձգել ոչ հրատապ միջքաղաքային ուղևորությունները մինչև երկուշաբթի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով:
Տեղեկացնում ենք, որ մյուս շաբաթվա սկզբին տեղումները շեշտակի կթուլանան, օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:
Ապրիլի 22-ին առատ տեղումները գրեթե ամենուրեք կդադարեն, և շրջանների գերակշիռ մասում կլինի միայն կարճատև անձրևի փոքր հավանականություն: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, հյուսիս-արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Պատկերից կզանազանվեն հարավային շրջանները. այստեղ այս գիշեր և ապրիլի 22-ին սպասվում են զգալի տեղումներ, հնարավոր է սաստիկ քամի 23մ/վրկ, տեղ-տեղ կարկուտ, բարձրադիր վայրերում հնարավոր է նաև լինեն դժվարանցանելի ճանապարհներ:
Եղանակը Երևանում
Կարդացեք նաև
Ապրիլի 20-ին և 21-ին պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, գիշերը հավանական են առատ տեղումներ, հնարավոր է ուժգին քամի 13-15մ/վրկ, կա կարկտի հավանականություն:
Գիշերը +9+11, ցերեկը +14+16, երեկոյան +7+9:
Ապրիլի 22-ին միայն տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն կանխատեսվում:
meteo-tv.am