Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուքասզյան. «Հայաստանում բացակայում է սեփական ժողովրդի շահերը թարգմանող մեխանիզմը»

Ապրիլ 20,2013 23:18

Այսօր Գյումրիում  իրենց հերթական  արտագնա նիստը անցկացնող «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման համակարգող Գարեգին Չուքասզյանը դարձյալ ներկայացրեց Հայաստանը ներկա քաղաքական փակուղուց դուրս գալու իրենց քարտեզը, նոր որակի պետության ստեղծման ճանապարհը: Նա ասաց, որ ապրիլի 9-ից հետո փոխել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հարաբերությունների ձևաչափը. մայիսից սկսած  «Նախախորհրդարան» ու «Սարդարապատ» շարժումները իրենք են   կազմակերպելու հանրահավաքներ:

«Մենք, ինչպես ասել ենք բազմիցս, կարծում ենք, որ Հայաստանում ներկա կառավարման  համակարգը դատապարտված է: Կտրելով իր հետադարձ կապը ժողովրդի հետ`  ինքն իրեն դատապարտել է քայքայման, չնայած արտաքուստ թվում է, թե իրենք  ավելի ու ավելի են կենտրոնացնում իշխանությունը իրենց ձեռքում, սակայն,  իրականում, կտրվելով իշխանության աղբյուրից, որը ժողովուրդն է, իրենք դատապարտում են իրենց մոտալուտ քայքայման: Սա մի կողմից թվում է,   թե ինքն իրեն պետք է բերի նորի ստեղծման, բայց մենք  էդպես չենք կարծում: Կարծում ենք, որ դա վտանգավոր է երկրի համար, որովհետև հղի է  անկանխատեսելի հետևանքներով: Մենք  նման զարգացումներ տեսել ենք  օրինակ Կիրգիզիայում, երբ որ այնքան էր  կապը կտրվել  գործող  իշխանության և ժողովրդի միջև, որ դա բերեց պայթյունի: Մեր նման տարածաշրջանում գտնվող երկրի համար  այդպիսի  շռայլությունը անթույլատրելի է, մյուս  կողմից անթույլատրելի է  այն վիճակը, որն  այսօր գոյություն ունի` հուսահատության , արտագաղթի  և տնտեսական այն իրավիճակը, որը ստեղծված է երկրում, մշակութային  բարոյազրկման էդ ընդհանուր մթնոլորտը:

Բնականաբար մենք  կարծում ենք, որ լուծումը  զուգահեռ  իշխանության ստեղծումն է: Ապօրինի այն իշխանությունը, որը կա , դրան զուգահեռ  հնարավորություն կստեղծի, որ ժողովուրդը իսկապես ընտրություն ունենա ինքը իր գործողություններով և մասնակցությամբ ապահովի այդ երկրորդ բևեռի ամրացում, մինչև առաջին բևեռը լրիվ կկազմաքանդվի»:

Բանախոսը  Հայաստանում տիրող իրավիճակը որակեց որպես նոր գաղութատիրական   կամ  ետգաղութատիրական: Նա մեկ անգամ ևս կրկնեց, որ  Հայաստանում իշխանության  փոխարեն ընդամենը ադմինիստրացիա է գործում, որը սպասարկում է արտաքին  ուժերի,  այլ ոչ թե ժողովրդի շահերը: «Այն մեխանիզմը, որ բացակայում է Հայաստանում,սեփական ժողովրդի շահերը թարգմանող մեխանիզմն է», -ասաց Գարեգին Չուքասզյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930