Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տունս, տեղս էլ կծախեմ, Սեւքարեցի Սաքոյի հուշարձանը Իջեւանում պետք է կանգնեցվի»

Ապրիլ 20,2013 23:08

Նա  կարեւորում է մեծ ֆիդայու արձանի եւ թանգարանի հիմնումը

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ  Դիտավան գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց Արշակ Սարիբեկյանը 1990-ական  թվականներին պաշտպանել է Իջեւանի սահմանագոտին, եղել սահմանապահ դասակի հրամանատար: Նա միաժամանակ վարել է գյուղատնտեսական տնտեսություն, իր անձնական տնտեսությունից 1,5 տոննա միս եւ մեծ քանակությամբ պանիր   նվիրաբերել  նորաստեղծ հայոց ազգային բանակին, առկա են այդ նվիրաբերությունները փաստող  փաստաթղթերը:

Ա. Սարիբեկյանը այժմ ՀՀ հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի անդամ  է: Նա մեծապես տարված է  Տավուշի մարզկենտրոն Իջեւանում  մեծ ֆիդայու Սեւքարեցի Սաքոյի հուշարձանը եւ  թանգարանը հիմնելու գաղափարով: Նա այդ նպատակով երկու անգամ հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, նաեւ՝   Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Իջեւանի գործող  քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Ա. Սարիբեկյանը  համոզված է , որ Իջեւանում Սեւքարեցի Սաքոյի արձան եւ  թանգարան հիմնելու նպատակով    գումարներ նվիրաբերողներ կլինեն: Հակառակ դեպքում այդ նպատակով  Ա. Սարիբեկյանը պատրաստ է իր անձնական միջոցները  նվիրաբերել:

«Տունս, տեղս էլ կծախեմ, բայց Սեւքարեցի Սաքոյի հուշարձանը Իջեւանում պետք է կանգնեցվի»՝ ասում է Ա. Սարիբեկյանը:  Նա համոզված է, որ Իջեւանի Ազատամարտիկների հրապարակի մերձակա, Սեւքարեցի Սաքոյի փողոցում գտնվող  կիսակառույց շինությունը  պետք է թանգարանի վերածվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930