Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը որեւէ փոփոխություն չի անելու, վախենալու է»

Ապրիլ 20,2013 23:02

«Մենք չենք գնացել, որովհետեւ չենք ընդունում Սերժ Սարգսյանի ընտրական հաղթանակի լեգիտիմությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպման հրավերը մերժելու իրենց որոշմանը:

Վարչապետի եւ կառավարության որոշ անդամների վերանշանակումներին անդրադառնալով՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Իշխանությունն այնքան թույլ է, որ անգամ ձեւի համար քայլերի չի գնում, որոնք կարող են ապակայունացնել իշխանությունը: Եթե Սերժ Սարգսյանն ուժեղ լիներ, կգնար  ինչ-որ համարձակ քայլերի, կփորձեր հասարակությանը ցույց տալ, որ ինչ-որ բան ուզում է փոխել: Բայց հիմա ինքը անգամ այդ ցուցադրական հնարավորությունը չունի, իրեն պետք է, որ իր թիմը պինդ, համախմբված  լինի, որովհետեւ հասկանում է, որ իր քաղաքական հենարանը քայքայված է: Որեւէ փոփոխություն չի անելու, վախենալու է»:

Պարոն Զուրաբյանի խոսքերով, ՀՀ նախագահը, խոսելով Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների՝ աղքատությանը, արտագաղթի եւ գործազրկության մասին, ընդամենը արձանագրել է  այն երեւույթները, որոնց մասին իրենք արդեն հինգ տարի է խոսում են. «Չառաջարկելով որեւէ լուծում, ավելին՝ բաց թողնելով ամենակարեւոր բանը՝ այդ կարեւոր խնդիրների հիմնական պատճառը այն ավազակապետական իշխանությունն է, որը այսօր տիրում է Հայաստանում: Թալանում է ժողովրդին, կենտրոնացնում հարստությունները մի քանի ընտանիքների ձեռքում, խեղդում այս տնտեսությունը սեփական հարստացման համար: Լինելով հիմնական պատճառը խնդիրների՝ այդ խնդիրների մասին են խոսում: Բայց երբ գալիս է ժամանակը հաստատելու՝ որն է իրական պատճառը այդ խնդիրների , խոսում են գաղջ մթնոլորտի մասին: Այսինքն չեն էլ պատկերացնում, որ իրենք են այդ գաղջ մթոնոլորտի ստեղծողները կամ էլ լավ էլ հասկանում են ու մեզ էշի տեղ են դնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Այս պարոնը ով է, ինչ է ուզում, ումից է ուզում: Կա մեկը, որ կասի այս պարոնի համար, որ
    արժանիք ունի: Առեղծվածների շարքից է, սակայն անիմաստ առեղծված է իմ համոզմամբ:
    Ոչինչ չարած, պերմամենտ պահանջողի ու բողոքավորի կերպար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930