Լրահոս
Օրվա լրահոսը

News Statesman. «Ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանության պատմական փաստը»

Ապրիլ 20,2013 22:40

Ոմանք ձևացնում են, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը հարձակում է թուրք ազգի և «թրքության» վրա: Այդպես չէ. դա քայլ է արդարությանն ընդառաջ: «Նյուզ սթեիթսմեն» պարբերականում գրում է Ռասիզմի դեմ եվրոպական համաժողովրդական շարժման նախագահ Բենյամին Աբթանը:

Նա կոչ է անում, որ ապրիլի 24-ին Թուրքիայի հայ և այլազգի քաղաքացիները, քաղաքացիական շարժումների առաջնորդները, ռասիզմի դեմ պայքարի ակտիվիստները, մտավորականներն ու արվեստագետները համախմբվեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պայքարին:

«Այսօր բաժանումը Թուրքիայի և Հայաստանի միջև չէ այլ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարողների, անկախ նրանց ծագումից և բնակավայրից, և հերքմանը նպաստողների միջև է», – գրում է Աբթանը, – «Մեկ բառով՝ սա արյան հարց չէ, այլ գաղափարների, ծագման հարց չէ, այլ ընդհանուր նպատակի»:

«Արդարության և ժողովրդավարության համերաշխության համար, զոհերին և նրանց հետնորդներին հարգանքի տուրք մատուցելու համար մենք կնշենք Հայոց ցեղասպանության տարելիցը ապրիլի 24-ին Թուրքիայում», – եզրափակում է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930