Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ չեք միավորվում, ինչի՞ «Ժառանգությանը» չեք միանում». Բնակիչը` ՀԱԿ թեկնածուին (Տեսանյութ)

Ապրիլ 20,2013 22:34

Այսօր Ավանում ՀԱԿ-ի համայնքային հանդիպմանը ներկա էր նաեւ ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը:

Նա հավաքվածներին նախ հարցրեց. «Իրականում գիտե՞նք, ով է մեր ավագանին: Էդ 65 հոգին ովքե՞ր են: Մենք չգիտենք, որովհետեւ նրանք հրապարակային չեն գործում, չեն ասում՝ ինչով են զբաղվում: Մայիսի հինգից վիճակը փոխվելու է: Մենք, լինելով ձեր կողմից ընտրված, հաշվետու ենք լինելու առաջին հերթին ձեզ»:

Մինչ Վ. Կարապետյանը նախընտրական խոստումներն էր ներկայացնում, բնակիչներից մեկը իր դժգոհությունն էր հայտնում քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանին. «Այ մարդ, ամենքդ մի յան եք քաշում: Ինչի՞ չեք միավորվում: Ինչի՞ «Ժառանգությանը» չեք միանում»:

«Միացած ենք, գնում ենք միասին, իրար չենք քննադատում, ընտրություններից հետո միանալու ենք»,- խոստացավ պարոն Խաչատրյանը:

Նույն բնակիչն էլ շարունակեց. «Երբ նախագահական ընտրությունները պրծան, դաշնակցական Ռուստամյանը գնաց Րաֆֆու կողքին կանգնեց, բա  ինչի՞ ընտրություններից առաջ չէր կանգնում»:

«Խնդիր չի եղել, կարեւորը օգնել է, կարեւորը բոլորս կարողացանք հասնել նրան, որ Րաֆֆին իր ձայները ստացավ»,- պատասխանեց պարոն Խաչատրյանը:

Զրույցին խառնվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար  Արամ Մանուկյանը. «Սենց չեղավ» եւ հորդորեց զրույցը դադարեցնել:

Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artak says:

    Խի չեղավ, տրամաբանական հարց է տալիս, կարող եք հիմնավոր պատասխան տվեք, այլ ոչ ԲՀԿ-ական ոճի….

  2. ՀՀ says:

    Արտակ, հիմնավոր պատասխա՞ն եք ուզում։ Խնդրեմ։ Եթե խնայելով մինչև հիմա իրերն իրենց անունով չենք կոչում, միայն որովհետև խնայում ենք Ժառանգությանը և հատկապես այն մի քանի հոգուն, որ դեռևս մնացել են նրանց կողքին։ Ժառանգությունն իր յուրաքանչյուր քայլով միայն ապացուցել է իշխանական պռոյեկտ լինելը։ Նրան միանալը նույնն է, ինչ ՀՀԿ-ին միանալը։ Ամբողջ ընդդիմադիր դաշտը փոշիացնելուն, ժողովրդի մեջ պայքարի ոգին մեռցնելուն ուղղված կլունադային ո՞վ կարող է միանալ. հլա որ դրանից միայն հեռանում են։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930