Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը` Սեյրան Օհանյանի ու հայոց բանակում տիրող «չեպեների» մասին

Ապրիլ 20,2013 22:13

Այսօր լրագրողները  Գյումրիում մամուլի ասուլիս հրավիրած «Շուշի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ  Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցին` մի՞թե ճիշտ վարվեց Սերժ Սարգսյանը Պաշտպանության  նախարարի պաշտոնում  դարձյալ Սեյրան Օհանյանին վերահաստատելով. չէ՞ որ  վերջինիս նշանակելն  ու բանակում  հերթական մահ  գրանցվելը մեկ եղավ: Հիշեցնենք, որ երեկ  ժամը 11.40-ի սահմաններում  ԼՂՀ-ում սպանվել կամ ինքնասպան է եղել 1994 թվականին ծնված  Րաֆֆի  Մարաշլյանը:

«Կարճ կասեմ,  մեզ չի հաջողվել ստեղծել մեր պատկերացրած բանակը: Ոչ միայն այսօր, տարիներ շարունակ բանակեն ներս ինչ բարքեր որ իշխում են, դա մեր` հայերի  պատկերացրած բարքերը չեն: Բանակը շատ ավելի նման է դարձել գաղութի, քան բանակի,  և ովքեր որ կառավարում են. քաղաքական և ռազմական ղեկավարությունը, որ գոյություն ունի այսօր , նրանց վեճը չէ, թե քանի երիտասարդի կյանք կարող է հատվել  կամ չհատվել: Իրենք կտրված են ամեն ինչից ` խղճի նշույլ  անգամ այլևս չի մնացել էդ մարդկանց մոտ: Հիմա  ես չեմ ուզում մեղադրական դիրքերից խոսել, սակայն ես փաստ եմ արձանագրում, և որևէ մեկդ հույս չունենանք, որ այս համակարգի օրոք կլինեն փոփոխություններ, և մենք կունենանք մեր պատկերացրած բանակը, որի արդյունքում նաև ինքնասպանությունները և այսպես ասած հնարավորինս չեպեները քիչ կլինեն:

Մինչև այն ժամանակ, որ այս ռեժիմը գոյություն ունի, այս իրավիճակը շարունակվելու է: Ամոփոփելով միտքս` ասեմ, որ այս  ռեժիմը բանակը չի պահպանում երկրի սահմանները պաշտպանելու նպատակով, ժողովրդին և հայրենի հողը պաշտպանելու նպատակով, այս ռեժիմը բանակը պահպանում է   իր վերահսկելիությունը երկրեն ներս ավելացնելու նպատակով, ուրիշ նպատակ չունի: Եթե սա է գլխավոր խնդիրը, և  նրանց  գերնպատակը իշխանությունը միշտ պահել իրենց ձեռքում,  բնականաբար այսպիսի դեպքերը,  դժբախտաբար ոչ առաջինը, ոչ էլ վերջինն է լինելու երեկվա գիշեր  տեղի ունեցածը: Այս դեպքերը ևս մեզ պետք  է  բոլորիս  զգաստացնեն  և ասեն` շուտ պետք է գնալ փոփոխության, մենք այլևս երկար ժամանակ չունենք», -ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ամեն ինչ շատ ճիշտ է ասված: Ավելացնելու ոչինչ չկա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930