Փարիզում, Լուվր թանգարանի Տյուրլի այգում կայացավ շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վիճակահանությունը:
Վաղը Հայաստանի լավագույն շամատիստ Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում սեւերով խաղալու է Չինաստանի ներկայացուցիչ Դին Ժիլենի հետ: Մյուս զույգերը կազմել են. Մաքսիմ Վաշյե Լագրավ-Լորան Ֆրեսինե, Վլադիմիր Կրամնիկ-Նիկիտա Վիտյուգով, Վիշվանաթան Անանդ-Մայքլ Ադամս, Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ: Հուշամրցաշարի 1-5-րդ տուրերը կայանալու են Լուրվրի թանգարանում, իսկ 6-9-րդը՝ Սանկտ-Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ