Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, Երեւանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը Հերացու փողոցում բակային հանդիպման ժամանակ, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, դիմելով քաղաքացիներին, ասաց. «Սա առաջին հերթին քաղաքական ընտրություններ է, մենք ունենք երկիր, որտեղ ՀՀԿ-ն տիրապետում է ամբողջ իշխանությանը եւ մեր բոլոր պրոբլեմների պատճառը դա է: Չի կարելի թույլ տալ, որ մի կուսակցություն այսքան իշխանություն ունենա եւ ունենա այսքան ցածր վարկանիշ, սա աղետ է մեր երկիր համար»:
Վարդանյանի խոսքովˋ նույնիսկ եթե ամենաիդեալական կուսակցությունն էլ լինի, ու եթե ամենաիդեալական մարդիկ էլ հավաքված լինեն այնտեղ, միեւնույն է, եթե ամբողջ իշխանությունը իրենցն է եւ եթե իրենք կարծում են, որ միայն իրենք են ճիշտ, ապա իրենց ներսում սկսում է քայքայում, լճացում, եւ այդ մենաշնորհը պետք է կոտրել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ