Վինձորի պատկերասրահում Հաջրա Վահիդի մենացուցահանդեսի ամենահետաքրքրաշարժ մասը անձնագրի նկարներն են, որոնք արտանկարված են Անդրանիկ Անուշյանի լուսանկարներից: Գրում է «Վինձոր սթար» պարբերականը:
Անդրանիկ Անուշյանի անձնագրային հազարավոր լուսանկարներից Վահիդն ընտրել է 198 հատ՝ 99 կանանց, 99 տղամարդկանց, որոնք Անուշյանն արել է Տրիպոլիում 1930-1990թթ.:
Բնօրինակները այժմ գտնվում են Բեյրութում՝ Արաբական պատկերների հիմնադրամում:
Եթե հեռվից նայես նկարներին, կթվա թե սև ու սպիտակ լուսանկարներ են: Միայն մոտիկից նայելով է պարզ դառնում, որ Վահիդը դրանք ձեռքով արտանկարել է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ