Այսօր ՀԱԿ ավագանու թեկնածուները հանդիպեցին Ավանի բնակիչների հետ:
ՀԱԿ թեկնածուներին հավաքվածներին ներկայացրեց Արամ Մանուկյանը. «Բոլորը փորձված, քաղաքական վերջին հինգ տարվա շարժման առաջամարտիկներից են, քաղաքական հասունություն ունեցող մարդիկ են»:
Հետո պարոն Մանուկյանը հորդորեց իրենց ձայնը տալ ՀԱԿ-ին եւ բացատրեց, թե ինչու. «Այն արժեքները, որ դավանում ենք՝ անկախություն, պետականություն, Ղարաբաղ ազատականություն, ժողովրդավարություն, մենք մեր կյանքով ենք ապացուցել, որ նվիրված ենք այդ արժեքներին: Մենք մեր բանտերում անցկացրած տարիներով ենք ապացուցել, որ այս արժեքներին նվիրված ենք: Մենք բաց ճակատով քսան տարի եւ առաջիկա քսան տարիներին էլ ասելու ենք, որ մենք ենք ամենահամարձակ, ամենասկզբունքային, ամենա ոչ կոմպրոմիսային եւ ամենակռիվ տվող քաղաքական ուժը»:
Հետո անդրադառնալով ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանին՝ պարոն Մանուկյանն ասաց, որ նրա քաղաքապետ եղած տարիներին նրա ոչ ընկերները, ոչ բարեկամները ոչինչ չեն շահել, որովհետեւ Վ. Խաչատրյանը աշխատել է սկզբունքային մոտեցումներով:
Կարդացեք նաև
Պարոն Մանուկյանը նաեւ վստահեցրեց, որ իրենք իրենց թեկնածուներով ուժեղ են. «Ձեզ ենք ներկայացնում անարատ, պինդ, սկզբունքային մարդկանց ցուցակ: Հանկարծ, եթե այդպիսին չլինեինք իշխանությունը մեզ կուտեր: Մենք ուժեղ ենք մեր կամքով, մաքրությամբ: Ոչ ոք երբեք չկարողացավ մեզ կոտրել… Չեմ ամաչում ասել՝ բոլորից նվիրվածն ու բոլորից լավը ՀԱԿ-ն է: Եթե երկրում փոփոխություն լինելու է, իմացեք, որ ՀԱԿ-ն է անելու, եթե Սերժից ազատող մի կուսակցություն լինելու է՝ ՀԱԿ-ն է լինելու: Ամենաչզիջող ու միայն կոնկրետ, հստակ դնող, Սերժից ազատվելու խնդիր դնող քաղաքական ուժը ՀԱԿ-ն է»:
Նա ամոթանք տվեց թաղայինից, անձնագրեր հավաքողներից վախեցողներին. «Ամոթ նրան, ով վախենում է: Վախեցնողը պիտի վախեցնի, բայց պիտի չվախենաք.. Ով կաշառք է տվել՝ այս երկրում գործ չունի: Երբեք չմտածեք, որ ձեզ փող տվողը ձեզ լավ է նայում, ծառը կտրում է ծաղիկ է տնկում: Հայ ժողովուրդը այն աննամուսը չէ, որ այս պուճուր կոպեկի արժեքով իր ձայնը, իր երեխաների ապագան տա… Դուխով, ժողովուրդ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Էստի համեցեք… «Բոլորից լավը ՀԱԿ ն է»…
Ամոտի մասին հիշում են, երբ այն երբևե ապրել են:Երևի հիմա կա՞…
Մինչդեռ արժեր, արժեր ամաչել…. ու շաաաատ ամաչել