Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփոիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նկարիչ-քանդակագործ Նուռի՝ Արման Դավթյանի հեղինակած Ընթերցողի արձանի բացմանը:
Բրոնզաձույլ քանդակը տեղադրվել է խորհրդանշական վայրում՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ: Ավելի քան 2 մետր բարձրություն ունեցող կոմպոզիցիան կազմված է գրքերից և լուսամփոփից: Ցանկության դեպքում ընթերցասերները կարող են ազատ նստելու քանդակի վրա և ընթերցանությամբ զբաղվելու:
Ինտերակտիվ քանդակը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. այն հնարավորություն է ընձեռում քանդակի հարակից տարածքից անվճար ինտերնետ կապի միջոցով մուտք գործելու www.karda.am կայքէջ և ներբեռնել միլիոնավոր գրքեր: Ի դեպ, Ընթերցողի քանդակն իր տեսակի մեջ միակն է աշխարհում:
Միջոցառմանը ներկա մտավորականները համոզմունք են հայտնել, որ մայրաքաղաքում նման արձանի բացումը ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ավելացման յուրօրինակ խթան կհանդիսանա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հիացած եմ Նուռի և մտահղացմամբ, և կատարած գործով: Կարծում եմ նախորդ արձանների բախտին չի արժանանա: