Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, https://www.aravot.am/2013/04/20/233618/ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի ունեցավ «Ապրելու իրավունք» խորագրով միջոցառումը, որի շրջանակում ցուցադրվեցին ռեժիսոր Արա Արուշի «Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը և Հայաստանի ֆլորայի և ֆաունայի թեմայով ֆոտոտեսաշար:
«Որսորդը» ազգի հերոսների մասին է եւ ներկայացնում է այն դժվարին պայմանները, որոնցում ապրում են հայրենիքի եւ հողի համար մարտնչածները:
«Որսորդի» գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Ֆիլմը նվիրված է մորը` «մայր» բառի բոլոր դրսեւորումներով` մայր հող, մայր գայլ… «Ֆիլմը ցույց է տալիս, որ բնությանը եւ արարածներին ավելի մարդկային վերաբերմունք պետք է ցուցաբերել: Ի վերջո, մարդը պետք է մարդ լինի»,-հավելեց Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ ֆիլմը թեեւ ռուսերեն է, սակայն հերոսները չունեն ազգություն, քանզի ֆիլմի գլխավոր ասելիքն ընդհանրական է:
Նշենք, որ Հայաստանում նկարահանված «Որսորդը» ֆիլմը ներկայացված է մայիսին կայանալիք Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ