Լրահոս
Օրվա լրահոսը

Միայնակությունը դիտարկվում է որպես սոցիալ-հոգեբանական վիճակ. Միայնակ մարդկանց մասին

Ապրիլ 20,2013 18:37

Միայնակ մարդիկ շուտ են ծերանում և մահանում: Փաստում են բրիտանացի գիտնականների հետազոտությանները, որոնք անցկացվել են 18-30 և 65-80 տարեկան 182 մարդկանց շրջանում: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր չունեն ընտանիք, մտերիմ ընկերներ՝ անկախ տարիքից, ավելի հաճախ են ձեռքբերում սրտանոթային հիվանդություններ, իսկ ծերացման գործընթացը նրանց մոտ ավելի արագ է ընթանում: Միայնակ մարդիկ նաև ավելի հակված են ալկոհոլ օգտագործելու, որոնց չափաբաժնի շատացումը կարող է մահվան պատճառ դառնալ: Ֆին գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ալկոհոլի հետ կապված մահերի 2/3-ը գրանցվում է միայնակ մարդկանց շրջանում: Հոգեբանները կարծիքով՝ ալկոհոլի հանդեպ կախվածությունը պայմանավորված է միայնակությամբ, շատերը փորձում են սփոփվել ալկոհոլի միջոցով, և չկա մեկը, որ վերահսկի նրանց վարքը: Միայնակ մարդիկ նաև քնի հետ կապված խնդիրներ ունեն: Բրիտանացի գիտնականները կատարել են ուսումնասիրություն և պարզել, որ մենակությունը խախտում է մարդու քունը և խաթարում առողջությունը: Համոզված լինելով, որ ամենից շատ միայնակ են տարեցները՝ գիտնականները 100 տարեց մասնակիցների ձեռքերին ամրացրել են հատուկ հաղորդիչներ ՝ պարզելու, թե որքան խորն են քնում նրանք: Արդյունքում պարզվել է, որ միայնակ մարդկանց քունը խաթարված է. նրանք անընդհատ արթնանում են, անհանգիստ շարժումներ անում:

Միայնակ մարդիկ, բացի առողջական խնդիրներից, ձեռք են բերում նաև հոգևոր բնույթի խնդիրներ՝ (հնարավոր է մտային խանգարումներ, սթրես և այլն) հասարակությունից օտարվելու, նրանցից կտրվելու արդյունքում: Նշում են միջազգային հոգեբանները: 18-ամյա Լիանան պատմում է՝ իրենց թաղամասում մի տատիկ էր ապրում, ով ոչ մեկ չուներ, նա միշտ բարևում էր անցորդներին, ներս հրավիրում, հյուրասիրում և ճամփա դնում. «Կարծեմ՝ նրա մահվանից հետո տունն անցավ պետությանը: Նա պատմում էր, որ գյուղում թոռներ ունի, բայց հարսները չեն թողնում գա իրեն այցելության, իսկ տղերքը Ռուսաստանում էին: Նա իր թոշակով էր ապրում, հազարից մեկ նրանք էին օգնում… Հիանալի տատիկ էր, երբեք չէր անիծում կամ հայհոյում, եթե նույնիսկ տղաները գնդակ էին նետում նրա դարպասներին,-ասում է Լիանան և հավելում՝ տատիկը թաղի բոլոր երեխաներին թոռնիկս էր ասում, կոնֆետներ տալիս,- նա երբեմն ինքն իր հետ էր խոսում, կարծես ինչ-որ մեկին բան էր պատմում, երբեմն էլ ինչ-որ բաներ էր հորինում, մենք իհարկե, միշտ համաձայնում էինք նրա հետ, որովհետև չէինք ուզում նեղացնել»:
Հաճախ միայնակ են ոչ միայն տարեցները, այլև երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ: «Մարդիկ միայնակ են, քանի որ կառուցում են պատեր՝ կամուրջների փոխարեն»,-ասում է Վ. Չեննինգի հայտնի խոսքը: Ֆին փորձագետները ևս այդ կարծիքին են: Նշենք, որ վերջիններիս հավաստմամբ՝ որքան ամուր են սոցիալական կապերը, այնքան փոքր է ալկոհոլից կախվածության մեջ ընկնելու հավանականությունը:
Ըստ փիլիսոփանների ուսմնքի՝ մարդը մարդ է հասարակության մեջ: Իսկ հոգեբանները նշում են, որ հասարակության կամ խմբի շրջանում մարդիկ ունենում են մի շարք առավելություններ, քան միայնակ լինելու դեպքում. «Խնդիրները խմբովին քննարկելիս կամ լուծելիս ավելի համարձակ լուծումներ են առաջադրվում, քան երբ նույն մարդիկ միայնակ են լուծում դրանք: Խմբի կազմում կատարվում է համարձակության տեղաշարժ, ռիսկի ուժեղացում»,-գրում է հոգեբանական կայքերից մեկը:

Կայքը հաղորդում է նաև՝ խմբի կազմում դիտվում է պատասխանատվության ցրման (դիֆուզիայի) երևույթ, անհատական պատասխանատվությունը նվազում է, ողջ խումբն է պատասխանատու դառնում վճիռների և ձեռնարկվող գործողությունների համար: Այդ պատճառով առաջարկվում և ընդունվում են ավելի համարձակ և ծայրահեղական լուծումներ, քան խնդիրը միայնակ լուծելիս:
Նշենք, որ միայնակությունը դիտարկվում է որպես սոցիալ-հոգեբանական վիճակ, որը բնորոշվում է անհատի սոցիալական սահմանափակ շփումներով կամ դրանց բացակայությամբ, վարքագծի օտարված լինելով և հուզական չներգրավվածությամբ: Այն անվանվում է նաև սոցիալական հիվանդություն, որ բնորոշվում է նման վիճակ ունեցող անհատների զանգվածային առկայությամբ:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930