Յաննին երեկ ժամանել է Հայաստան. «Անցյալ անգամ Հայաստանում այնքան լավ էր, որ ես այստեղ ինձ զգում էի ինչպես տանը: Այդ իսկ պատճառով խոստացել էի վերադառնալ: Եւ ահա այստեղ եմ: Մշակույթն այստեղ այնքան տաք է, ինչպես իմ հայրենիքում: Երբ պատմեցի ընտանիքիս նախորդ համերգի մասին, հանդիսատեսի ջերմ արձագանքը չկարողացա հաղորդել: Այդ պատճառով այս անգամ քույրս ինձ հետ եկել է այստեղ, որ զգա այդ ամենը»: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին, Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է աշխարհահռչակ դաշնակահար Յաննին՝ ավելացնելով, որ ապրիլի 20-ին եւ 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգներին հանդիսատեսին անակնկալ է սպասվում, այս մասին գրել է NEWS.am STYLE-ը:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ևս վերջին շրջանում զբաղված է համերգային ելույթներով ու երգերի ձայնագրություններով. «Մի քանի շաբաթ է արդեն, որ ակտիվ չեմ ֆեյսբուքում, բայց ակտիվ աշխատում եմ Գերմանիայում ձայնագրությունների, ծանոթությունների և իդեաների վրա: Միևնույն ժամանակ հասցրել եմ հանգստանալ և ճամփորդել: Ուզում եմ այս օրվանից իմ մնացած ճամփորդությունները ձեզ հետ միասին անել, մինչև Հայաստան հասնելս` ամսի 26-ին: Այսօր գնում ենք Համբուրգից Ֆրանկֆուրտ: Այնտեղ սպասում է մեզ պրոդյուսեր Մեթյուն և ռեփեր Թոունը, որոնց հետ կծանոթանանք, իսկ թե ի՞նչ ենք պլանավորում, դա դեռ կմնա անակնկալ: Բացի այդ աշխատանքային հանդիպումից, կտեսնեմ նաև իմ 15 տարվա շատ մտերիմ ընկերուհուն` Ուիթնիին: Ֆրանկֆուրտից հետո կրկին գնում ենք Համբուրգ, հետո Բեռլին, Մոսկվա, Բեռլին և Երևան: Ամեն քաղաք հասնելուց ես ձեզ մի հարց կտամ: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանողին սպասվում է անակնկալ: Դե ինչ, գնացինք», – գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանի ձայն» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանին «դուխ» տվողների թիվն ավելացել է. «Ապրիլի 16-ին Գյումրիի ավագանու նիստի ժամանակ մեծ թվով հարցեր են քննարկվել: Սակայն նիստն ինչ-որ պահի ընդմիջվել է, քանի որ նիստերի սրահ է մտել «Հայաստանի ձայն» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը, ով գյումրեցի է: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան պարգեւատրել է՝ հանձնելով իր երկու ամսվա աշխատավարձը եւ պատվոգիր: «Ե՞րբ ես գնում «Նովայա վալնա» մրցույթին, դուխով գնում ես ու հաղթում: Քեզ բալետ անողները շատ կլինեն, մենք բոլորս քեզ բալետ անող ենք»,- ասել է երգի սիրահար քաղաքապետը, այս մասին գրել է hraparak.am-ը:
Այս շաբաթվա ամենաբարի լուրն էլ դերասան Հովհաննես Ազոյանի ընտանիքի համալրումն էր նոր անդամով. ապրիլի 16-ին ծնվեց նրա երկրորդ դուստրը: Դերասանը դեռ նախորդ հոկտեմբերին BRAVO.am-ի հետ զրույցում նշել էր, որ իր հինգ տարեկան դուստրը` Կարինան, շուտով քույրիկ կունենա: «Փոքրիկին Վիկտորիա ենք անվանել: Արդեն տեսել եմ բալիկիս»,-փոքրիկի ծննդյան օրը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է արդեն կրկնակի հայրիկը:
Շաբաթվա պրեմիերաները՝ Թաթա Սիմոնյան և Քրիստինա Օրբակայտե «Մեր սիրո տոնը»
Լիլիթ Հովհաննիսյան «Requiem»
Սոֆի, Անգելինա և Միհրան «Դու զավակն ես Աստծո տան»
Անչոկ «Ներել»
Սոնա և Արմեն Հովհաննիսյան «Սիրո ալիք»
Միշո «Օրինակելի»
Տիգրանուհի Թասլակյան