Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր առավոտյան ժամը 8:30-ին ցուցապաստառով միանձնյա բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Թումանյան փողոցի վրա գտնվող տան դիմաց:
Նա եկել էր ոստիկանապետի մոտ, որպեսզի նա անձամբ տեսնի ցուցապաստառն ու իր դիրքորոշումը` «ոստիկան ստախոս, ոստիկան սրիկա»: Վարդգես Գասպարիին վրդովվեցրել էր այն, որ ըստ էության, հաշվի չէր առնվում ՄԻԵԴ վճիռը, ըստ որի` Գրիշա Վիրաբյանին 2004թ.-ին խոշտանգել է Երեւան քաղաքի ներկա ոստիկանապես Աշոտ Կարապետյանը:
Ինչպես «Ա1+»-ին պատմեց Վարդգես Գասպարին, քիչ անց իրեն են մոտեցել երկու ոստիկան ու պահանջել հետեւել իրենց: Պարոն Գասպարին հրաժարվել է ենթարկվել նրանց պահանջին եւ պառկել գետնին, որից հետո ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանական մեքենա ու տարել ՀՀ Ոստիկանություն:
Ըստ Գասպարիի՝ այստեղ նրան պառկած վիճակում դրել են ոստիկանության շենքի միջանցքում: Ապա քիչ անց տարել են Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակ եւ պարտադրաբար նստեցրել աթոռին:
Վարդգես Գասպարիի պատմելով` ոստիկանապետը վիրավորել է իրեն եւ ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ սպառնացել «Նա ասաց, եթե էլի իմ տան առաջ ակցիա ես արել, քեզ կգլխատեմ, փոշի կդարձնեմ, իսկ ես հայտարարեցի, որ բերեք ինձ` ոստիկանություն բերման ենթարկելու մասին արձանագրությունը: Իմ այս հայտարարությունը նրան շատ ավելի կատաղեցրեց. բռունցնքներով փորձեց հարձակվել ինձ վրա, իր ենթականերն իբր իրեն զսպեցին, իսկ ապա` ինձ դուրս բերեցին սենյակից»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ