Դպրոցի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք չի դրվել
Պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որով պահանջում է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 451 հազար 155 դրամ: Հարկային տեսչությունը,որպես հայցի ապահովման միջոց, միջնորդել է դպրոցի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանն այդ միջնորդությունը մերժել է: Սույն գործով դատական առաջին նիստը ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում նշանակված է ապրիլի 25-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ