Այսօր Հերացու փողոցում ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպելով տեղի բնակիչների հետ, իրենց ծրագրերն էին ներկայացնում, նշելով, թե հատկապես ինչի համար քաղաքացին պետք է իր ձայնը տա ՀՅԴ –ին: Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ, որը Հերացու 20 հասցեում գտնվող շենքի բակում էր, ինչ որ մեկը չար կատակ արեց ու վերեւից ջուր լցրեց:
Հավաքվածներն ասացին, որ ՀՅԴ-ին ջրողները այդ շենքում ապրող ՀՀԿ-ականներն են, որոնք չեն սիրում ավագանու ՀՅԴ թեկնածուին:
Եվա ՀԱԿՈՅԱՆ