Դոնեցկի «Շախտյորի» ղեկավարությունը չի համաձայնի ակումբի առաջատար ֆուտբոլիստին բաց թողնել 40 միլիոն եվրոյից պակաս գումարով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի, «Շախտյորի» եւ Ուկրաինայի պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի համար Դոնեցկում այսպիսի տրանսֆերային գումար են սահմանել: Այս մասին տեղեկացնում է իտալական «Tutto Mercado Web» ինտերնետային պորտալը: Աղբյուրի տվյալներով, Մխիթարյանի ծառայություններով ամենից շատ հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ՝ «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», ինչպես նաեւ Թուրինի «Յուվենտուսը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ